News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունի  ստորագրած պաշտոնական պետական ​​բանկետի ճաշացանկը աճուրդի է հանվել 275․000 դոլարով, հայտնում է AP-ն։

Բոստոնում գտնվող  RR Auction-ը հայտնել է, որ աճուրդի դրված ճաշացանկը նախատեսված է եղել 1956թ. հոկտեմբերի 19-ին Պեկինում կազմակերպված բանկետի համար և նվիրված էր   Պակիստանի վարչապետ Հուսեյն Շահիդ Սուհրավարդիի Չինաստան կատարած առաջին պետական ​​այցին:

Ճաշացանկը գրիչով ստորագրել են չինացի վեց ազդեցիկ պետական ​​գործիչներ, այդ թվում՝ Մաո Ցզեդունը և վարչապետ Չժոու Էնլայը: Խնջույքին ներկայացվել են երկու երկրների ճաշատեսակներ և այնպիսի համադամ ուտեստներ, ինչպիսիք են՝ «Ծիծեռնակի բնից և կոճղասնկերով կոնսոմեն», «Շնաձկան լողակը շագանակագույն սոուսում» և «Պեկինյան ձևով տապակած բադը»:

Աճուրդում վաճառված մյուս իրերից էին Երկրորդ համաշխարհային պատերազմի Enigma ծածկագրման մեքենան՝ 206,253 դոլարով, լամպի արտոնագրային փաստաթուղթը՝ ստորագրված Թոմաս Էդիսոնի կողմից՝ 22,154 դոլարով, և Սթիվ Ջոբսի ստորագրած չեկը՝ Radio Shack-ի համար՝    46,063 դոլարով:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ