News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Կիևում դեկտեմբերի 11-ին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որից հետո օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

ՀՕՊ աշխատանքների արդյունքում ենթադրաբար բեկորներ են ընկել Դառնիցկի և Գոլոսեևսկի շրջաններում։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հրթիռի բեկորը վնասել է Դառնիցկի թաղամասի անավարտ շինությունը։ Հերթական բեկորն ընկել է գազոնի վրա:

«Նաև Դառնիցկի թաղամասում այժմ երկու վիրավոր կա՝ տղամարդ և կին։ Նրանց տեղում բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները»,- պարզաբանել է նա։

Քիչ անց Կլիչկոն հայտնել է չորս վիրավորի մասին։ «Չորս մարդ՝ բոլորը մեծահասակներ, վիրավորվել են Դառնիցկի շրջանում՝ հակառակորդի հրթիռային հարձակման հետևանքով։ Բժիշկները նրանց տեղում օգնություն են ցուցաբերել»,- ասված է քաղաքապետի հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ հրթիռի բեկոր է հայտնաբերվել նաեւ Դառնիցկի թաղամասի պահեստի խանութի տարածքում։ Շենքում հրդեհ կամ վնաս չի եղել։

Ռազմաօդային ուժերը հայտնել են, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան ժամը մոտավորապես չորսին ՌԴ զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կիևի շրջանին։ Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ութ օդային թիրախ, որոնք բալիստիկ հետագծով թռչում էին դեպի մայրաքաղաք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ