News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

2023թ. ամբողջ աշխարհում տեղի է ունեցել 183 տարածաշրջանային հակամարտություն, դա վերջին երեք տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին նշվել է Ռազմավարական հետազոտությունների բրիտանական միջազգային ինստիտուտի (IISS) ամենամյա հաշվետվությունում։

Զոհերի թիվը, 2022թ. համեմատ, ավելացել է 14 տոկոսով, բռնության դեպքերի թիվը՝ 28 տոկոսով։ «Դա վկայում է այն մասին, որ աշխարհի շատ մասերում իրավիճակը ավելի խնդրահարույց է դառնում հումանիտար կարիքների տեսանկյունից», նշել են հաշվետվության հեղինակները։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տվյալներ է տրամադրել ավելի քան 450 զինված խմբավորումների մասին, որոնց մի մասը տեղական կամ տարածաշրջանային գերազանցություն ունի, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Որպես հակամարտության պատճառներ նշվել են ներքին ահաբեկչությունը, տարածքային վեճերը, հանցավոր խմբավորումների թվի ավելացումը եւ քրեական մրցակցությունը։ Կլիմայական ճգնաժամը եւս խորացնում է առկա տարաձայնությունները, նշվել է հաշվետվությունում։

ՄԱԿ ազդեցությունը թուլացել է կազմակերպության ներսում երկրների միջեւ լարվածության պատճառով։ Անվտանգության խորհրդում մեծ տերությունները վետո են դնում միմյանց բանաձեւերի վրա, ինչը թույլ չի տալիս ընդհանուր լուծում գտնել։ IISS-ը տարածաշրջանային հակամարտությունները լուծել չկարողանալը համարում է արդի աշխարհաքաղաքական իրադրության հիմնական գծերից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ