News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձել է արդարացնել Բայդենի վարչակազմի՝ Կոնգրեսը շրջանցելու եւ Իսրայել զինամթերքներ ուղարկելու որոշումը։

ABC News հեռուստաալիքի «Այս շաբաթ» ծրագրի հարցին, թե ինչու է Բայդենի վարչակազմը որոշել արագացնել Իսրայելին տանկերի համար զինամթերքների վաճառքը առանց Կոնգրեսի դիտարկման, Բլինքենը պատասխանել է. «Երբ բանը հասնում է զենքին, որը մենք փոխանցում ենք, գոյություն ունեն կանոններ, որոնք դրանց համապատասխանում են։ Այդ կանոնները կիրառելի են Իսրայելի համար, ինչպես եւ ցանկացած այլ երկրի, ներառյալ այն, թե ինչպես են դրանք օգտագործվում, ինչպես նաեւ միջազգային հումանիտար իրավունքի անհրաժեշտությունն ու պահպանումը»։

«Ինչ վերաբերում է կոնկրետ զենքին, Իսրայելն այժմ կռվում է ՀԱՄԱՍ-ի դեմ, խմբավորում, որը դաժանաբար նրա վրա հարձակվեց հոկտեմբերի 7-ին, եւ որը հայտարարել է, որ եթե հնարավորություն լինի, կկրկնի իր գործողությունները նորից, նորից ու նորից»,- շարունակել է Բլինքենը։ «Եվ մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Իսրայելը պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ ունի»։

Բայդենի վարչակազմը շաբաթ օրը արտոնել է Իսրայելին վաճառել 13 981 տանկային արկ՝ շրջանցելով Կոնգրեսը։ Պաշտպանության նախարարությունն օգտվել է զենքի արտահանման օրենքից եւ Իսրայելին վաճառել 14 000 տանկային զինամթերք։ Դրանց արժեքը 106,5 մլն դոլար է։

Հաղորդավարի հարցին, թե ներգործության ինչ լծակներ ունի ԱՄՆ-ն, որպեսզի երաշխավորի, որ Իսրայելը մեծ զգուշություն կցուցաբերի, եթե ԱՄՆ-ն շարունակի զենք ուղարկել՝ չգնահատելով, թե ինչպես է այն օգտագործվում, Բլինքենը պատասխանել է. «Մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչպիսին են նրանց մտադրությունները, եւ արդյոք գործում են դրանք՝ ընդունում են արդյոք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի համոզվեն, որ դրանք գործում են միջազգային հումանիտար իրավունքի, միջազգային իրավունքի համապատասխան, բայց մյուս կողմից՝ ինչպիսի՞ն են արդյունքները։ Եվ ինչպես ասել եմ ավելի վաղ, կա խզում մտադրությունների եւ արդյունքների միջեւ։ Եվ այդ խզումն է, որ փորձում ենք վերացնել»,- նշել է Բլինքենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ