News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Մարտին Ինդիկը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարական տալու կոչ է արել։

Նա հղում է կատարել New York Times-ի ռեպորտաժին այն մասին, որ Նեթանյահուն գիտեր, որ հարեւան Կատարն ամեն ամիս միլիոնավոր դոլարներ է ուղարկում Գազայի հատված։ Փողերն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կառավարությանն այդ տարածքում աջակցելու համար, ինչի մասին, ինչպես տեղեկացնում է Times-ը, Նեթանյահուն գիտեր։

«Ես կհամաձայնեի ձեզ հետ, եթե @netanyahu-ն ներկայում տարաձայնություն չունենար Ջո Բայդենի՝ այս ճգնաժամում Իսրայելի միակ բարեկամի հետ»,- գրել է Ինդիկը X-ի իր գրառման մեջ՝ ի պատասխան մեկ այլ օգտատիրոջ հարցման։ «Նրա վճռականությունը՝ ամեն գնով մնալ իշխանությունում, ակնհայտ եւ իրական վտանգ է ներկայացնում Իսրայելի համար... Նա պետք է հրաժարական տար... երե՛կ»,- ավելացրել է նախկին դիվանագետը։

Ինդիկի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները օգտագործել է վետոյի իր իրավունքը ՄԱԿ Անվտանգության խորհրդում, որպեսզի արգելակի հրադադարի կոչ պարունակող բանաձեւը։

Անվտանգության խորհրդի 13 անդամներ կողմ են քվեարկել բանաձեւին, Մեծ Բրիտանան հրաժարվել էր քվեարկել։ Նեթանյահուն գովել է ԱՄՆ վետոյի որոշումը՝ հայտարարելով, որ «մյուս երկրները նույնպես պետք է հասկանան, որ անհնար է մի կողմից աջակցել ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը, իսկ մյուս կողմից՝ պատերազմը դադարեցնելու կոչ անել, որը կկանխի ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ