News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություններն այն մասին, որ իր հաղթանակը 2024թ. սպառնալիք կներկայացնի դեմոկրատիայի համար, բնութագրել է որպես «միստիֆիկացիա» եւ «դեմոկրատների ապատեղեկատվություն»։

Նրա խոսքով՝ ներկա նախագահ Ջո Բայդենը «դեմոկրատիայի իսկական սպառնալիք է»։ «Դա նրանց նոր գիծն է»,- ասել է Թրամփը։ «Եվ ահա նորից՝ «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան», «Մյուլլեր, Մյուլլեր, Մյուլլեր», «Ուկրաինա, Ուկրաինա, Ուկրաինա»։ Մի միստիֆիկացիա մյուսի հետեւից; Բայց ես սպառնալիք չեմ։ Ես կփրկեմ դեմոկրատիան։ Սպառնալիքը խարդախ Ջո Բայդենն է»,- ասել է Թրամփը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների հարձակումները դեմոկրատիայի դեմ «հուսահատ եւ անամոթ փորձ են՝ շեղելու ուշադրությունը իշխանության հրեշավոր չարաշահումներից, որոնք ձախերը կատարում են ձեր աչքերի առջեւ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ