News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

ՄԱԿ հումանիտար կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչը մռայլ գնահատական է տվել ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմին։

Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով ՄԱԿ հումանիտար հարցերի գծով համակարգող Լին Հասթինգսը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումը Իսրայելի վրա, բայց հայտարարել է, որ Իսրայելի շարունակվող արձագանքը Գազայում համամասնական չէր։

«Այսօր կարելի կլիներ տոնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակը, որը ծնվել է երկու համաշխարհային պատերազմների գազանությունների արդյունքում։ Դրա փոխարեն մարդու իրավունքները ենթարկվում են հարձակումների Իսրայելում եւ օկուպացված պաղեստինյան տարածքում։ Երկու երկրների բնակչության հանդեպ կատարված խախտումները չեն բերում ոչ խաղաղություն, ոչ անվտանգություն այդ երկրներից ոչ մեկին»։

«Սպանությունները, սեռական բռնությունը եւ առեւանգումները... խոցել են ողջ ազգին։ Տարեց մարդկանց, հաշմանդամներին եւ երեխաներին եւս»,- ասել է նա։

Հոկտեմբերի 7-ից իսրայելական ուժերը Գազայի մեծ մասը վերածել են անապատի։ ՄԱԿ տվյալներով՝ ավիահարվածների հետեւանքով ամբողջ թաղամասեր վերածվել են փլատակների, մոտ 2 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ։ Առնվազն 18 000 պաղեստինցի սպանվել է Գազայի հատվածում իսրայելական գրոհների հետեւանքով։

Իսրայելի արձագանքը «չի կարող արդարացված լինել», ասել է Հասթինգսը։ «Չի կարող արդարացված լինել նաեւ շրջափակումը, որը բնակչությանը զրկում է ուտելիքից, ջրից, բուժօգնությունից եւ հիգիենայից»,- ասել է Հասթինգսը։ «2023թ. ես չպետք է այսպիսի հայտարարություն անեի։ Կարծես ոչ մի բան չենք սովորել վերջին 75 տարում»։

Նշենք, որ Իսրայելը չեղարկել է Հասթինսգի վիզան՝ ՄԱԿ-ին մեղադրելով «կողմնակալության» մեջ, այն բանից հետո, երբ ՄԱԿ բազմաթիվ ներկայացուցիչներ նախազգուշացրել էին Գազայում «ապոկալիպտիկ» իրավիճակի մասին տեղահանված քաղաքացիական անձանց համար, որոնք բախվում են գերխիտ բնակեցման եւ հիվանդությունների տարածվածության խնդրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ