News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն հաջորդ հնարավոր քայլերը՝ ի պատասխան Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի, ներառյալ Արեւմտյան ափին բռնությունների համար պատասխանատու իսրայելցի վերաբնակների ուղեւորությունների արգելքը, տեղեկացրել է Reuters-ը։

Բրյուսելում հանդիպման ժամանակ ԵՄ 27 երկրների նախարարները կլսեն նաեւ ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի ելույթը։

Մինչ ԵՄ պաշտոնատար անձինք պնդում են, որ Ուկրաինային օգնությունը գլխավոր առաջնահերթությունն է մնում, պատերազմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ստիպել է կազմակերպությանը նորից ուշադրությունը կենտրոնացնել Մերձավոր Արեւելքի վրա։ Պատերազմը ի հայտ է բերել վաղեմի տարաձայնությունները ԵՄ երկրների միջեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտության առիթով։ Բայց նախարարները կփորձեն ընդհանուր լեզու գտնել՝ քննարկելով բանավիճային փաստաթուղթ, որում ներկայացված են հաջորդ հնարավոր քայլերը։

ՀԱՄԱՍ-ն արդեն Եվրամիության կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, իսկ դա նշանակում է, որ ցանկացած միջոց կամ ակտիվ, որոնք նա ունի ԵՄ-ում, պետք է սառեցվի։

Բանավիճային փաստաթղթում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, նշված է, որ ԵՄ-ն կարող է հեռուն գնալ՝ թիրախավորվելով ՀԱՄԱՍ-ի ֆինանսների եւ ապատեղեկատվության վրա։ ԵՄ երկրները, ներառյալ Ֆրանսիան եւ Գերմանիան, հայտարարել են, որ արդեն աշխատում են նման առաջարկների ուղղությամբ։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները տագնապ են հայտնել իսրայելցի վերաբնակների կողմից Արեւմտյան ափի պաղեստինցիների հանդեպ բռնության աճի հետ կապված։ Փաստաթուղթը կարող է ներառել ԵՄ ուղեւորությունների արգելք եւ այլ պատժամիջոցներ մարդու իրավունքների խախտման մեղավորների համար։

Անցած ամիս Ֆրանսիան հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է դիտարկի այդպիսի միջոցներ։ Իսկ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն անցած շաբաթ հայտնել էր, որ «Արեւմտյան ափի ծայրահեղական վերաբնակներին» կարգելվի մուտքը երկիր։

Դիվանագետները հայտարարել են, որ դժվար կլինի միաձայնության հասնել, քանի որ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ավստրիան, Չեխիան եւ Հունգարիան, Իսրայելի հավատարիմ դաշնակիցներն են։

Բայց ոմանք ենթադրել են, որ Իսրայելի ամենամեծ հովանավոր Միացյալ Նահանգների անցած շաբաթ ընդունած որոշումը Արեւմտյան ափում բռնությանը մասնակցած անձանց վիզաներ չտալու մասին կարող է ԵՄ երկրներին դրդել նման քայլեր ձեռնարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ