News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Մի քանի օր առաջ, իր ելույթներից մեկով, Ալիևը կրկին անդրադարձավ Սյունիքով Նախիջևանին կապվող երթուղիների խնդրին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Վերջին շրջանում այս թեմայով գլխավոր նորությունն այն է, որ շատ դեպքերում Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են գործածել ոչ թե միջանցք տերմինը, այլ դրա նկարագիրը:

Պարզ ասած, տպավորություն է ստեղծվում, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում այն տարբերությամբ, որ կտրուկ ձևակերպումների փոխարեն խոսում են այդ երթուղու վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, որոնք նկարագրական առումով միջանցքի ձևակերպումն են:

Արդյո՞ք սա արվում է Հայաստանի իշխանության հետ փոխհամաձայնեցված` ՀՀ-ի ներսում կրքեր չբորբոքելու, սակայն փափուկ ձևով միջանցք ստանալու համար, որևէ մեկը չի կարող բացառել` հատկապես, որ այս իշխանության առաջին նկարագրական բառը ստախոսությունն է:

Տարբերակ է նաև այն, որ Ադրբեջանը թեմայի շուրջ աղմուկն իջեցնում է ու փորձելու է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում հարցը ուժով լուծել:

Ամեն դեպքում թեման թուրք-ադրբեջանական օրակարգում կարևոր տեղ ունի, ինչը չեն թաքցնում նաև պաշտոնական մակարդակով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր»․ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևերում Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների վերաբերյալ…
Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն. Freedom House 
Բաքուն կարող է ոգեշնչվել Ռուսաստանի գործողություններից...
Միրզոյանն ու Բայրամովը փոխադարձ համաձայնություն են արտահայտել՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ
Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար...
Եվրոպական սանկցիաների սպառնալիքը Բաքվին պետք է հուշի, որ ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեն. Եղոյան
Սովորաբար, նման միջազգային կառույցներից հեռացումը հենց այդ կառույցների կողմից է դիտարկվում որպես սանկցիա: Եթե որևէ պետություն ինքն է ցանկանում…
ԵՄ շատ երկրներ պատրաստ են վտանգավոր զարգացումների դեպքում սանկցիաներ կիրառելԱդրբեջանի դեմ. Եղոյան
ԵՄ-ում հավաքված է ամբողջ եվրոպական քաղաքական հանրույթի ներկապնակը…
Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ ճանապարհով գնում են դեպի խաղաղության պայմանագիր. Գերմանիայի արտգործնախարար
Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է...
Ամենաշատ