News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինները երկուշաբթի կանչել է  Չինաստանի դեսպանին եւ նշել, որ հնարավոր է, որ նրան վտարեն Հարավչինական ծովում այդ երկրների միջեւ առճակատման պատճառով։

Ֆիլիպինյան ափային պահպանության հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես են չինական նավերը կրակում ջրցաններից ֆիլիպինյան նավակների վրա, որոնք ձկնորսներին վառելիք եւ մթերք հասցնելու առաքելություն էին կատարում, տեղեկացրել է AFP-ն։

Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Թերեսիտա Դասան հայտնել է, որ Պեկինին դիվանագիտական բողոք է հայտնվել, կանչվել է նաեւ Չինաստանի դեսպանը։

Նրա խոսքով՝ Չինաստանի դեսպան Հուան Սիլյանին Ֆիլիպիններում «պերսոնա նոն գրատա» հայտարարելը «հարկավոր է լրջորեն դիտարկել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ