News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 8.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ սրունքների հրազենային վիրավորումով բուժօգնության է ընդունվել փարաքարցի 30-ամյա մի երիտասարդ: ՆԳՆ Արմավիրի մարզային վարչությունից և Վաղարշապատի բաժնից օպերատիվ խումբ և ՊԾ կարգախումբ էին մեկնել բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ժամը 7.30-ին անհայտ անձը մոտեցել էր Երևան-Արմավիր ճանապարհին՝ Փարաքար գյուղի հատվածում, ճամփեզրին կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենային և, բացելով առջևի դուռը, կրակել էր վարորդի ոտքերին: Վաղարշապատի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբեր ամսվա սկզբին փարաքարցի երիտասարդը Երևանի քաղաքապետարանի մոտ մեքենան վարելու հարցի շուրջ վիճել էր երևանցի 28-ամյա երիտասարդի քրոջ հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյել էին իրար:

28-ամյա երիտասարդը տեղեկանալով այդ մասին՝ երկու ընկերների հետ, նախնական համաձայնությամբ, նոյեմբերի 24-ի ժամը 7:00-ի սահմաններում «Տոյոտա» մակնիշի մեքենայով դարանակալել էին փարաքարցի երիտասարդի բնակության վայրում, և երբ նա նստել էր իր «Ֆորդ» մակնիշի մեքենան, 28-ամյա երիտասարդը մեքենայի դուռը բացել և, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակից կրակել էր նրա ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 8-ին 28-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին, խոստովանել արարքը և ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը և յոթ փամփուշտ: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 26-ամյա և 32-ամյա երկու երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մի քանի դրվագ մայրաքաղաքի պարեկների հակաթմրամոլային պայքարից
Փետրվարի 25-ին Երևանի պարեկները ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ էլ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով…
Բնակարանագողերի խումբ է բացահայտվել. հայտնաբերվել են թմրամիջոցներ ու գողոն. 4 հոգի ձերբակալվել է, 2-ը՝ կալանավորվել
Անի թաղամասի 31-ամյա բնակչի տանը հայտնաբերվեցին մոխրացված հետքերով…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. վիրավորվել է 25 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի…
ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում Քասախում տեղի ունեցած սպանության մասին․ 3 անձ կալանավորվել է
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 36-ամյա Ե․Ա․-ն նշված օրը` ժամը 16:00-ի սահմաններում, հոր՝ 64-ամյա Վ․Ա․-ի եւ եղբոր՝ Ա․ Ե․-ի հետ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները․․․
Новая газета-ի գլխավոր խմբագիրը Մոսկվայում ձերբակալվել է` «վարկաբեկման» մասին վարչական հոդվածի հիման վրա
Վարչական գործի քննությունը տեղի կունենա Մոսկվայի Պերովսկի դատարանում, պարզաբանել են Սոկոլովի գործընկերները...
Եղվարդում «Mercedes»-ը կոտրել է գազի խողովակները, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում...
Ամենաշատ