News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ի ժամը 9-ին ոստիկանության Մալաթիայի բաժին էր զանգել Սեբաստիայի փողոցի սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ պահարաններից մեկում հայտնաբերել է սպորտային պայուսակ, որի մեջ փամփուշտներ, խոնավ հագուստ, ներարկիչ, մոխրացած հետքերով կաթուցիչ, հուշանվեր թղթադրամներ և ՀՀ 22-ամյա քաղաքացու անձնագիր կա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված պայուսակը սուպերմարկետի պահարանն էր դրել 22-ամյա երիտասարդը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երևանցի 22-ամյա երիտասարդը հոկտեմբերի 15-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ և 525-րդ հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում բերման են ենթարկել 66 ֆերմերի
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ օրը ֆերմերներն իրենց տրակտորներով և խոտի...
Արարատում չոր խոտը այրելու հետևանքով կրակը հասել է Mercedes-ին. մեքենան վերածվել է մոխրակույտի
Ոստիկանությունը պարզում է դաշտի և Mercedes-ի տիրոջ ինքնությունը…
Արթիկցի հայր և որդուց ավազակությամբ 37 մլն դրամի զարդեր հափշտակելու գործով 2 անձ կալանավորվել է, 2-ին էլ որոնում են
Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է...
Սանկտ Պետերբուրգում բանանով կոնտեյների մեջ հայտնաբերվել է 165 մլն ռուբլի արժողությամբ 11 կգ կոկաին
Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում կոկաինի խոշոր խմբաքանակի մաքսանենգությունը կասեցվել...
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ. Հանդիպել են հացադուլավորներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները...
ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ  դեղահաբեր
Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության...
Ամենաշատ