News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Արևմտյան յոթ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ իրենց ժողովրդավարությունն ավելի վատ վիճակում է, քան հինգ տարի առաջ, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով հարցման արդյունքները:

Ամերիկացի տասը հարցվածներից գրեթե յոթը հայտարարել են, որ ժողովրդավարության վիճակը վերջին տարիներին վատացել է, մինչդեռ Ֆրանսիայում հարցվածների 73 տոկոսը համաձայն է այդ տեսակետի հետ: Սեպտեմբերին Ipsos-ի կողմից անցկացված հարցման համաձայն, Միացյալ Թագավորությունում 10 հարցվածներից ավելի քան վեցը նշել են, որ ժողովրդավարությունն ավելի վատ է գործում, քան հինգ տարի առաջ:

Արդյունքները ցույց են տալիս համատարած անհանգստություն ժողովրդավարության վիճակի վերաբերյալ՝ գալիք տարում Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Եվրամիությունում կայանալիք հիմնական ընտրություններից առաջ:

Բոլոր երկրներում, ընտրողների մոտ կեսը նշել է, որ իրենք «դժգոհ են», թե ինչպես է աշխատում ժողովրդավարությունը, մինչդեռ մեծամասնությունը համաձայնել է այն պնդմանը, որ համակարգը «կեղծված է» հարուստների և ազդեցիկների օգտին, և անհրաժեշտ են «արմատական փոփոխություններ»:

Միայն Շվեդիայում մեծամասնությունը՝ 58 տոկոսը, նշել է, որ գոհ է կառավարության համակարգի աշխատանքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ