News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ին, ժամը 9.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աճառյան փողոցի 2-րդ փակուղու մոտ անհայտ անձինք հարվածներ են հասցրել իրեն և հափշտակել Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստացած դեղորայքը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ 34-ամյա երիտասարդը նշված կենտրոնից ստացել է մեթադոնի իր չափաբաժինը, ինչից հետո Աճառյան փողոցի 2-րդ փակուղու մոտ երկու տղամարդ հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել և հափշտակելով մեթադոնը՝ դիմել են փախուստի:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են 54-ամյա և 59-ամյա երկու տղամարդ՝ երկուսն էլ Երևանի բնակիչ:

Հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տղամարդիկ, 33-ամյա երիտասարդի կողմից շահագործվող «Օպելով» հանդերձ, Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Անձնական խուզարկությամբ 59-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ 40 մլ թափանցիկ հեղուկով, «Մեթադոնային լուծույթ 100 դեղաչափ» գրառմամբ: Նա հայտնել է, որ 33-ամյա երիտասարդի «Օպելում» կա նույն լուծույթով 5 սրվակ, որոնցից մեկը տվել է երիտասարդին: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդու մոտ և մեքենայում հայտնաբերվածը Աճառյան փողոցի 2-րդ փակուղում հափշտակվել էր 34-ամյա երիտասարդի մոտից, որին նաև ծեծի էին ենթարկել:

Երեք տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

«Օպելը» տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի հարավ-արևելքում ոստիկանությունն ավելի քան 1,6 տոննա թմրանյութ է առգրավել
Գեներալ Դուստալի Ջալիլյանի խոսքերով, թմրամիջոցների դեմ պայքարի գործողության ընթացքում...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողն ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ
Ինքնահրկիզվող օդաչուն գոռացել է «Ազատ Պաղեստին»՝ ընկնելով գետնին...
Ավանում եւ Նոր Նորքում կրկնակի աճել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը
2023 թվականի ընթացքում 169 դեպքով կամ 15%-ով նվազում է արձանագրվել...
Մովսես գյուղում գողացել են 230 լիտր օղի, բենզասղոց, 25 մսի պահածո, տեսանկարահանող սարք. Վնասը՝ 800 հազար դրամ
Տավուշի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել…
Քրեակատարողական ծառայությունը բացահայտել է կոռուպցիոն դրսևորման հեթական դեպքը․ ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ ծառայող
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների և արգելված...
ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ», այն վտանգ չի ներկայացնում. ՀՀ ոստիկանապետ
Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում…
Ամենաշատ