News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի դեկտեմբերի 11-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Դրանց թվում են.

«Նոտարիատի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Տուրիզմի մասին» օրինագծերի եւ կից օրենքներում լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ներքին հաշվեքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական տուրքի մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Խորհրդարանականները վավերացրել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ ստորագրված համաձայնագիրը «Մաքսային հարցերում համագործակցության եւ փոխօգնության մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ