News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել. Քիչ առաջ այս մասնաշենք եկավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: շենքի մուտքի մոտ կանգնած էր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Այդ ընթացքում մի փոքր այն կողմ բողոքի ակցիա են իրականացնում ձկնաբույծները:

Լրագրողները Սիմիդյանից հետաքրքրվեցին, թե ինչու չի ընդունում ձկնաբույծներին, ինչին նա պատասխանեց, որ նախորդ անգամ ընդունել է:

Լրագրողների դիտարկմանը, որ 15 օր առաջ խոստացել էր, որ մեկ շաբաթից էլի կընդունի, Սիմիդյանն արձագանքեց. «Ոնց ասել եմ, ընենց կանեմ»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Ձկնաբույծները պնդում են, որ սա խնդիրներ է առաջացնելու իրենց համար, որ սրան հետևելու է տնտեսություններում առկա ջրերի 40 տոկոս կրճատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ