News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Սլովակիայում մեծ բեռնատարների վարորդները կվերսկսեն Ուկրաինայի հետ միակ ճանապարհի մասնակի շրջափակումը, տեղեկացրել է բեռնափոխադրողների ասոցիացիան։

Սլովակցի եւ լեհ վարորդները պահանջում են սահմանափակումներ մտցնել ուկրաինական ավտոտրանսպորտային ընկերությունների համար, որոնք հանվել են պատերազմն սկսվելուց հետո։

«Մուտքը Սլովակիա կարգելափակվի բեռնատարների համար։ Անձնական տեղաշարժը որեւէ կերպ չի սահմանափակվի»,- հայտարարել են UNAS ասոցիացիայում։

Շրջափակումը իրականացվելու է Վիշնեե Նեմեցկոյե/Ուժգորոդ անցման մոտ։

Լեհաստանում բեռնատարների վարորդները փակել են անցումները նոյեմբերի 6-ից։ Հունգարացի վարորդները նույնպես նախատեսել են երկուշաբթի բողոքի ակցիա սկսել հունգարա-ուկրաինական սահմանի անցման մոտ։

Ընդվզողները ցանկանում են դադարեցնել ուկրաինական բեռնատարների անսահմանափակ մուտքը ԵՄ՝ հայտարարելով, որ ուկրաիանցի վարորդները իջեցնում են գները։ Կիեւը հայտարարում է, որ ճանապարհային երթեւեկության ծավալները ռազմական ժամանակ թույլտվությունների համակարգը բեռնատարների համար պրակտիկ չեն դարձնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ