News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Պարո՛ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, էս էն թվերը չի, որ օրենքներ բերենք պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծենք, պետությունը թալանենք և այլն»,-  պատասխանեց Հովհաննիսյանը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է Գյումրիի մաքսատանը մեքենաների կայանման վճարը օրական 1600 դրամից դարձնել 5000 դրամ:

Մինչ այդ «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ կամ այս նախագիծը ֆիսկալ խնդիր է լուծում, կամ թաքնված մի նոր բիզնես են ուզում ստեղծել որոշ պաշտոնյաների համար, որ մոտակյքում 3000 րամով կյանատեղի բացել եւ բիզնես անեն:

Արթուր Հովհաննիսյանը շարունակեց. «Ասում են՝ քաղաքացին մեքենա է բերել, բայց փող չունի, որ մաքսազերծի: Բա որ փող չունի, էդ ավտոմեքենան խի՞ է բերել, խի՞ է բերել պետության վրա բեռ դառել: Մեքենան բերում է, 4 ամիս թողնում է այդտեղ, դրա պատճառով հերթեր են առաջանում, մենք էլ փորձում ենք իրավական ճանապարհով այս օրենքի բացերը լուծել:

Ես կարծում եմ, որ այո, կարող են լինել իրավիճակներ, երբ օբյեկտիվորեն դա տեւի մի քանի օր, ու դր մեջ դիտավորություն կարող է եւ չլինել: Իմ ընկալումն այն է, որ կարող ենք գնալ պրոգրեսիվ տուրքի բարձրացմանը: Այսինքն ֆիքսենք, որ օրինակ, առաջին 1-2 օրը լինի կամ անվճար, կամ փոքր գումար, հետո մի փոքր բարձրանա, իսկ 2-3 ամիս մեքենան թողնելու դեպքում ոչ թե 5 հազար դրամ լինի, այլ 7 հազար, 10 հազար: Որովհետեւ դա ավտոկայանատեղի չէ: Վերավաճառողի համար ավելի ձեռնտու է մեքենան թողնի այդտեղ, տա օրական 1600 դրամ եւ չծախսի մեքենայի տեղափոխության վճարը, որն ավելի շատ է լինում: Այստեղ մենք գործ ունենք օրենքի բացի հետ, ր հիմա ՊԵԿ-ը փորձում է փակել»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից խավիարի մատակարարման հարցում
Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց...
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է…
Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողներն ե՞ն. Թադեւոս Ավետիսյան
Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք...
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած...
Վահագն Խաչատուրյանը Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հարցը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ…
Հայաստանի ՊԵԿ-ը կարող է հարեւան երկրների համար մոդելային օրինակ հանդիսանալ. ՀԲ ծրագրերի ղեկավարը՝ Բադասյանին
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին…
Ամենաշատ