News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. Ժամը 18.00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 25-ամյա Մարկ Վ․-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում` դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 50 մետր առաջ ընթանալով` բախվել է քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Հենրիկ Մ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ պատգարակով վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել են հերթապահություն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մի քանի դրվագ մայրաքաղաքի պարեկների հակաթմրամոլային պայքարից
Փետրվարի 25-ին Երևանի պարեկները ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ էլ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով…
Բնակարանագողերի խումբ է բացահայտվել. հայտնաբերվել են թմրամիջոցներ ու գողոն. 4 հոգի ձերբակալվել է, 2-ը՝ կալանավորվել
Անի թաղամասի 31-ամյա բնակչի տանը հայտնաբերվեցին մոխրացված հետքերով…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. վիրավորվել է 25 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի…
ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում Քասախում տեղի ունեցած սպանության մասին․ 3 անձ կալանավորվել է
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 36-ամյա Ե․Ա․-ն նշված օրը` ժամը 16:00-ի սահմաններում, հոր՝ 64-ամյա Վ․Ա․-ի եւ եղբոր՝ Ա․ Ե․-ի հետ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները․․․
Новая газета-ի գլխավոր խմբագիրը Մոսկվայում ձերբակալվել է` «վարկաբեկման» մասին վարչական հոդվածի հիման վրա
Վարչական գործի քննությունը տեղի կունենա Մոսկվայի Պերովսկի դատարանում, պարզաբանել են Սոկոլովի գործընկերները...
Եղվարդում «Mercedes»-ը կոտրել է գազի խողովակները, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում...
Ամենաշատ