News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Պարտադիր զինծառայությունից խուսափողներին եւ 27 տարեկանի հասած անձանց վերաբերող նախագիծը դեկտեմբերի 11-ին հանվել է Ազգային ժողովի նիստերի օրակարգից։

Օրենսդրական նախաձեռնությունը պատկանում էր կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Լրացումների համաձայն՝ 27 տարեկանից բարձր անձինք կարող էին խուսափել քրեական պատասխանատվությունից բանակում ծառայության անցնելու կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե որոշակի գումար փոխանցելու դեպքում։

Մասնավորապես, նախագիծը 27-ից բարձր տարիքի քաղաքացիներին թույլ էր տալիս զինվորական ծառայություն անցնել (ժամկետը՝ երկու տարի); ծառայել 12 ամիս եւ վճարել 2,5 մլն դրամ; ծառայել 6 ամիս եւ վճարել 5 մլն դրամ; ծառայել 1 ամիս եւ վճարել 10 մլն դրամ; վճարել 15 մլն դրամ եւ լրիվ ազատվել զինծառայությունից։

«10 մլն դրամը մոտավորապես այն գումարն է, որը  ծառայության 2 տարում կստանա պայմանագրային զինծառայողը։ Այսինքն՝ դա այն գումարն է, որի օգնությամբ պետությունը հնարավորություն կունենա ծառայության ընդունել եւս մեկ պայմանագրային զինծառայողի ավելի քան 400 հազար դրամ ամսական աշխատավարձով»,- ավելի վաղ նշել էր Սարգսյանը։

Իսկ ինչ վերաբերում է վճարումների 5 մլն դրամ տարբերությանը, ապա, պատգամավորի խոսքով, դա արվել էր խթանելու համար գոնե կարճաժամկետ ծառայությունը։ Սակայն հենց կառավարող խմբակցությունում օրինագիծը հավանության չի արժանացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ