News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով՝ Ազգային ժողովը 95 կողմ, միաձայն քվերակությամբ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը։

«Որպես հայ-հնդկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը։

Սա կարևոր քայլ է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին։

Ազգային ժողովի կողմից քայլեր են ձեռնարկվում նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև խորհրդարանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- գրել է Արշակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ն վավերացրել էր Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը:

2023 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում ստորագրվել էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, որով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման ու ամրապնդման համար:

Փաստաթղթով նախատեսվում են մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում և այդ նպատակով տեղեկատվության փոխանակում: Համաձայնագրի կիրառումը կարևոր կլինի նաև հետբացթողումային հսկողության շրջանակում իրականացվող հարցումների իրավական հիմքերն ապահովելու համար:

«Համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցություն կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և ՀՀ-ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա»,- ասել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և հավելել՝ համաձայնություն է ձեռք բերվել նաև, որ տեղեկությունների փոխանակումը չպետք է օգտագործվի այլ նպատակով, այլ միայն մաքսային վարչարարության իրականացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ