News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

2021-ի հոկտեմբերի 17-ին Գյումրի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հիման վրա ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» կնքել են համագործակցության հուշագիր, սակայն Խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:

Նա հիեցրեց, որ  դեկտեմբերի 6-ին, ՔՊ-ն հայտարարել է «Բալասանյն դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին:

«Խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները: ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից աշխատանքային քննարկումների ժամանակ բարձրաձայնված փողոցային առեւտրի, ապօրինի շինությունների ապամոնտաժման, ծայրահեղ անբարեկարգ ՀՈԱԿ-ների նորոգման եւ մի շարք հարցեր այդպես էլ մնացել են չլուծված:

ՔՊ-ականները մշտապես բախվել են «Բալասանյան դաշինքի» ոչ թափանցիկ գործելաոճին, խնդիրներ են ունեցել ֆինանսական եւ այլ փատսաթղթերի հասանելիության հետ կապված: Այս ամենը հետեւանք է ստվերային կառավարման»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենի պատճառով ՔՊ-ն հրաժարվել է Գյումրիում գործադիր կառավարման իր մասից:

Հարցին, թե ինչ արտաքին ուժերի եւ ստվերային կառավարման մասին է խոսքը, ովքեր են ստվերային կառավարում իրականացնում, Հարությունյանը պատասխանեց. «Համագործակցության հուշագիրը ենթադրում էր, որ մենք կառվարումը համատեղ պետք է իրականացնենք՝ սկսած կադրային քաղաքականությունից, վերջացրած այլ աշխատանքներով, սակայն մենք ունեցել ենք տարբեր ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնություններ, որոնք տարօրինակ կերպով հետո չեն իրականացել: Մենք ենթադրում ենք, որ դա տեղի է ունեցել հենց արտաքին ուժերի միջամտության արդյունքում: Իսկ թե ովքեր են այդ արտաքին ուժերը, ովքեր են այդ մարդիկ, ճիշտ կլինի հոենց «Բալասանյան դաշինքին» ուղղեք հարցը»:

Նա ընդգծեց, որ այս պահին Գյումրիի ավագանիում բացարձակ մեծամասնություն, որպես այդպիսին, չկա, բոլոր ուժերն էլ փոքրամասնություն են: ՔՊ-ն երկրորդն ենք, «Բալասանյան դաշինքն» ունի 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ