News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Ասել, որ մենք դեմ ենք խաղաղության պայմանագրին, անտրամաբանական է, բայց այն, ինչ պարտադրում է Ալիևը և ինչին համաձայնվում է Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանը, դա ոչ թե խաղաղության, այլ հավերժական պարտության և կապիտուլյացիայի համաձայնագիր է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ից երաշխիքներ, որ ռևանշ չի լինելու և արդյոք ՀՀ-ն ռևանշիստական տրամադրություններ դրսևորում է, թե՞ սա ևս Ադրբեջանի  հերթական խաղն է պայմանագիրը չստորագրելու համար, պատգամավորը նախ նշեց, թե Ալիևն ինչպես է որոշելու՝ որն է ռեւանշ, որը՝ ոչ:

«Ինքը վաղը կարող է ասել՝ այն զրահամեքենաները, որը Հայաստանը գնում է Ֆրանսիայից, կարող է դիտարկել որպես ռևանշի ձգտում և հերթական հարձակումը գործի Հայաստանի վրա։ Այս մասին Ալիևը դեռ երկու տարի առաջ է ասել, որ եթե Հայաստանը փորձի ռազմական պոտենցիալը վերականգնել՝ մենք մեզ իրավունք ենք վերապահում խոցելու։  Այսինքն՝ Ալիևը նույնիսկ այս չակերտավոր խաղաղության պայմանագրի մեջ դնում է դրվագներ, որ կարողանա յուրովի մեկնաբանել, և այս խաղաղության պայմանագիրը Ադրբեջանին հնարավորություն տա Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծել»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանություններն ինչքան Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկում են, ինչքան խոնարհվում են, այդքան Ադրբեջանը հավելյալ պահանջներ է Հայաստանի առջև դնում, իսկ այս իշխանություններն ավելի ցածր են խոնարհվում։

Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Ալիևը Հայաստանին կպարտադրի այնպիսի մի փաստաթուղթ ստորագրել՝ հնարավորինս անորոշ ձևակերպումներով հարուստ, որն այս նոր «խաղաղության» պայմանագիրն իրենց համար լեգիտիմ հիմք ստեղծի տարընթերցման միջոցով Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա սանձազերծելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստացվում է՝ մեր անվտանգության միակ երաշխավորը Բաքուն է. Խաղի այս կանոնը որդեգրել է նաեւ ՀՀ իշխանությունը. Ռուստամյան
Բանակցություն, ըստ էության, գոյություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև. բանակցությունը նշանակում է՝  ամեն կողմը գոնե պաշտպանում է  իր շահերը…
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին
Հանդիպումներին ներկայացվել են թուրքական արտադրության տարբեր տեսակի ինքնաթիռների մոդելներ...
Հուսանք՝ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել. Փաշինյան
Հունաստանի վարչապետի հետ քննարկել ենք  տարածաշրջանային, միջազգային...
«Արմենպրես». Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը հետևանքներ կունենա. Ստանո
Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի…
Մենք աներկբա դատապարտում ենք ուժի կիրառումը և սատարում բանակցությունների գործընթացին. Հունաստանի նախագահը՝ Փաշինյանին
Կայացել է վարչապետ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը...
Պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել խաղաղության գործընթացի արդյունավետ ընթացքին. Վինքելմայեր-Բեքեր
Անշուշտ, արդարացի են հնարավոր պատժամիջոցներ կիրառելու այն բոլոր փաստարկները, որոնք դուք բերում եք, բայց ես կարծում եմ, որ պատժամիջոցները...
Ամենաշատ