News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Այս պահին իմպիչմենթի հարց չի քննարկվում, այդպիսի հարց չունենք մեր առջեւ դրած: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:

«Մենք շարունակելու ենք մեր 11 մանդատի ուժով իրականացնել կառավարում: Մենք լինելու ենք այն դաշտում, որը թույլ է տալիս 11 մանդատը: Մենք փորձել ենք խնդիրները չբերել հանրային դաշտ, այլ փորձել գործընկերային շրջանակներում այդ ամենը կարգավորել»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է կրկնվի Ալավերդու ավագանիում տեղի ունեցածը, երբ ՔՊ-ն իշխանությունն իր ձեռքը վերցրեց, Քնարիկ Հարությունյանը պատասխանեց, որ Ալավերդու ավագանիում իրավիճակը այլ էր. այնտեղ ՔՊ-ն եւ «Ապրելու երկիրն» ունեն 13-ական մանդատ, եւ երբ «Ապրելու երկրի» խմբակցությունից մեկը դուրս եկավ խմբակցությունից եւ աջակցեց ՔՊ-ին, ՔՊ-ն, ըստ էության, ունեցած մեծամասնություն ավագանիում. «Գյումրիում ռեալ չեմ համարում Ալավերդու գործընթացի կրկնությունը, որովհետեւ մենք չունենք մեծամասնություն, ունենք ընդամենը 11 մանդատ»:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ ՔՊ-ն գնալու է «Բալասանյան աշինքը» «մաշեցնելու» ճանապարհով, այսինքն անձանց է փորձելու պոկել եւ բերել իր դաշտ, նաեւ քննարկելու է այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու տարբերակը, ՔՊ խմբակցության ղեկավարն ասաց. «Այդ ինֆորմացիան բացարձակ չի համապատասխանում իրականությանը, մենք որեւէ ուժի հետ քննարկումներ չենք ունեցել, չենք պատրաստվում այս պահի դրությամբ ունենալ»:

Նշենք, որ 2021-ի հոկտեմբերի 17-ին Գյումրի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի ավագանիում «Բալասանյան դաշինքն» ստացել է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնքը.՝ 4 մանդատ եւ ՀՀԿ-ն ու «Ապրելու երկիրը»՝ 2-ական մանդատ: Քանի որ ոչ մի ուժ չուներ մեծամասնություն, ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» կնքել են համագործակցության հուշագիր եւ ստանձնել քաղաքի կառավարումը:

Այս տարվա դեկտեմբերի 6-ին, հայտարարել է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին՝ նշելով, որ խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինքը» ստվերային կառավարում է իրականացնում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ