News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Անկախ բիզնեսի չափից և աշխատակիցների թվից՝ արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է գործընթացների ճկուն կառավարում: Այդ առումով կարևոր է համակարգել ոչ միայն աշխատակիցների գործունեությունը, այլև արձագանքել բոլոր հաճախորդների հեռախոսազանգերին: Հայաստանում գործող բիզնես միավորներն ունեն այդ հնարավորությունը: Դրանում համոզվել են Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ այն հաճախորդները, որոնք օգտվում են «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից:

Ավելի քան մեկ տարի առաջ գործարկված վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայանը կարևոր գործիք է՝ չստացված զանգերի պատճառով շահույթի կորուստը կանխել ցանկացողների համար: Ծառայությունն անգնահատելի է նաև հաճախորդամետ լինելու տեսանկյունից: Ո´չ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ո´չ էլ զանգերի մեծ հոսքը հաճախորդ կորցնելու պատճառ չեն դառնում. «Վիրտուալ ԱՀԿ»-ն ամեն ինչ համակարգում է արագ և ավտոմատացված ռեժիմով: Յուրաքանչյուր հաճախորդի տրվում է նվազագույն ջանքերով առավելագույնը ստանալու հնարավորություն: Տարբեր պատճառներով բաց թողնված զանգերը ևս անպատասխան չեն մնում. դրանք ֆիքսվում են համակարգում՝ ապահովելով հետադարձ կապի հնարավորություն:

«Մեծ խնդրի առաջ էինք կանգնել, որովհետև զանգերը չէր լինում համակարգել: Պատկերացրեք՝ Դուք հաճախորդ եք, կապվում եք կազմակերպության հետ, Ձեր բոլոր հարցերն ուղղում եք, հասկանալու՝ ինչպես կազմակերպությունը կարող է Ձեզ օգնել: Հետո նոր հարցեր եք ունենում և փորձում եք դարձյալ կապ հաստատել, բայց Ձեզ պատասխանում է այլ օպերատոր: Դուք անընդհատ ստիպված եք լինում բացատրել, թե ինչի համար եք զանգահարել: Հիմա այդ խնդիրը չունենք, որովհետև ամեն զանգի հասցեատեր ունենում է իր անհատական օպերատորը: Եթե նա զբաղված է լինում, ձայնային  զգուշացումով տեղեկացվում է, որ զանգն ուղղվելու է այլ օպերատորի: Եթե իր հարցն ուղղված է կոնկրետ իրեն սպասարկող օպերատորին, ապա, ազատվելուն պես, տվյալ օպերատորը նորից կապվում է հաճախորդի հետ»,- արձանագրում է Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ բաժանորդներից մեկի՝ «Garant.am»-ի («Գարանտ էյ էմ»-ի) հիմնադիր տնօրեն Սևակ Նավասարդյանը:

Օրվա կտրվածքով միջինը 600 հեռախոսազանգ սպասարկող ընկերության ղեկավարը կարևորում է հատկապես «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության ճկունությունը: Դրա շնորհիվ ղեկավար կազմին հաջողվում է չկաշկանդվել աշխատավայրում պարտադիր ներկայությամբ և լիարժեք ներգրավվել բիզնեսի կառավարման բոլոր օղակներում: Զանգերի վիճակագրությունն ու աշխատանքի համակարգումը տեսանելի են լինում անկախ գտնվելու վայրից՝ և´ համակարգչով, և´ բջջային հավելվածով:

«Վիրտուալ ԱՀԿ»-ի վեբ ինտերֆեյսն ունի զանգերի մշակման բազմաթիվ գործառույթներ՝ զանգերի երթուղիների և համարների ժամանակացույցի կարգավորում, զանգերի վերահասցեավորում, բաց թողնված զանգերի վերաբերյալ ծանուցումներ, ինտեգրում CRM-ին և այլն: Բջջային հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի համար:

Շուկայում ամենաբարձր մասնաբաժինն ունեցող ընկերության Վիվա-ՄՏՍ-ի B2B հաճախորդները հնարավորություն ունեն հարմարավետ գնով միանալու ամենալայն ցանցին: Դրա համար նրանք կարող են կիրառել «SIP Trunk» սակագնային պլանը:

«Վիրտուալ ԱՀԿ» ծառայության միացումը կատարվում է մեկ աշխատանքային օրում, չի պահանջում կապիտալ ներդրումներ, իսկ ծառայության դիմաց ամսական վճարը սկսվում է ընդամենը 7 000 ՀՀ դրամից։

Առավել ամբողջական տեղեկատվությունը հասանելի է https://pbx.mts.am հղմամբ:

IMG-d29c4381cff7e2dbfbce87478178d8c5-V.jpg (25 KB)

2023-12-08_21-26-26.jpg (17 KB)

IMG-c3908f03782d5b49847b42a6d6f98a21-V.jpg (21 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիր գյուղի մանկապարտեզն արդեն ջեռուցվում է արևային ֆոտովոլտային կայանով (ֆոտո)
Կայանը գործում է 22,5 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ և ունի 21 կվտ/ ժամ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա...
Վիվա-ՄՏՍ-ը՝ ընթերցասիրության մշակույթի տարածմանն աջակցող ընկերություն (ֆոտո)
Գործունեության մեկնարկից՝ 2005 թվականից մինչև օրս Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է հանրային ընկալման մեջ մշակույթ ձևավորելու սկզբունքով...
Տարիների աշխատանք և հետևողական մոտեցում՝ մարզերում ենթակառուցվածքների զարգացման հարցում
2020 թվականին ամբողջությամբ նոր ստեղծված համակարգի 60 Վտ հզորությամբ 48 լուսադիոդային լուսարձակ...
Վիրտուալ ԱՀԿ. ճկուն գործիք՝ բիզնես-հաճախորդների համար (ֆոտո)
Մենք երեք մասնաճյուղ ունենք՝ տարբեր մարզերում...
Կիպրոսյան ընկերությունը «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ն անհատույց կփոխանցի Հայաստանին
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»…
ՄՏՍ-ն ավարտել է «ՄՏՍ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կիպրոսյան ընկերությանը վաճառելու գործարքը
ՄՏՍ ընկերությունն ավարտել է գործարքը...
Ամենաշատ