News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Այս իշխանությունները կատարում են Ալիևի բոլոր պահանջը, Ադրբեջանը պահանջել է մոռանալ Արցախը, իրենք էլ մոռանում են և դրա համար ի՞նչ պետք է անեն՝ Արցախի բոլոր կառույցները լուծարեն, որովհետև Ադրբեջանը կարող է ասել, որ դա ռևանշ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Երբ լրագրողներն ասացին, որ հունվարի 1-ից Արցախը լուծարվելու է, պատգամավորը հակադարձեց՝ նշելով, որ որևէ նախագահ կամ պետական պաշտոնյա չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարել:

«Երեկվա հայտարարությունը բավականաչափ հստակ էր, ասվեց, որ այդ թուղթը ստորագրել է, որովհետև ադրբեջանցիները սպառնում էին մտնել քաղաք՝ Ստեփանակերտ և հավանաբար բոլորս ենք հասկանում, թե ինչ տեղի կունենար, եթե հազարավոր բնակիչ ունեցող Ստեփանակերտում քաղաքային մարտեր սկսեին։ Դա պարտադրված քայլ էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից: Կարծում եմ՝ իրենք ավելի հստակ կասեն, որ այդ թուղթն առոչինչ է: Այլ բան, որ ՀՀ իշխանությունները հավանաբար դրան դրական չվերաբերվեն։ Արցախի ժողովուրդն էլ ասում է, որ ես տեր եմ իմ՝ հայաթափված ու բռնազավթված հայրենիքին»,- ընդգծեց պատգամավորը։

Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի այն հայտարարությանը, թե իր անձնական թշնամիներն են բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները պետք է գործեն ՀՀ տարածքում, քանի որ դրանով առիթ են տալիս Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը չստորագրելու, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Ամեն մարդ ինքն է իր անձնական թշնամիներին ընտրում: Ես այն մեկն եմ, որը համարում է, որ Արցախի իշխանությունները պետք է գործեն, Արցախի Հանրապետության ժողովուրդը պետք է ունենա լիազոր ներկայացուցիչ, քանի որ մեր քաղաքական ուժը և մեր հայրենակիցների մի ստվար զանգված, եթե ոչ բացարձակ մեծամասնությունը համարում է՝ Արցախի Հանրապետության էջը փակված չէ:

Եթե մենք համարում ենք, որ Արցախի Հանրապետության էջը փակված չէ, ինչպե՞ս ենք պատկերացնում հետամուտ լինել խնդրին՝ առանց Արցախի ժողովրդի իրավազոր ներկայացուցիչների առկայության, առանց այդ ինստիտուտների կենսագործության»:

ՔՊ-ական պատգամավորը նաև ասել էր, թե  եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական չտար, ապա Արցախում նման իրավիճակ չէր լինի, Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց. «Ցավն այն է, որ նրանք գիտեն Արցախում ինչ է տեղի ունեցել: Շատ լավ գիտեն, որ արցախցիներից որևէ մեկը Արայիկ Հարությունյանին չի պարտադրել հրաժարական տալ, դա ոչ Արցախից եկած սպառնալիքի հետևանքով է տեղի ունեցել: Ի՞նչ, ուզում են ասեն, որ մենք չմիջամտեցինք Արցախում տեղի ունեցող սպանդին, որովհետև մեզ դուր չի՞ եկել Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Դրանո՞վ են իրենց անգործությունը հիմնավորում: Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, դրա մասին բազմաթիվ անգամներ ասել է Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ անգամներ ասել են իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչները: Եթե չէին հանդիսանալու Արցախի երաշխավորը, թող շուտ ասեին, և Արցախի ժողովուրդն իր գլխի ճարը կփորձեր այլ կերպ տեսնել»:

Իսկ թե ինչպես է տեղի ունեցել Արցախում իշխանափոխությունը, Արթուր Խաչատրյանը կարծում է, որ դա մի օր կբացահայտվի. «Այն, որ Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, դա պայմանավորված է նրանով, որ ինքը շատ ավելի բան գիտի և կարող է պատմի, քան թե այսօրվա իշխանությունները կցանկանային լսել: Խոսքը վերաբերում է նաև մյուս նախագահներին։ Տեսեք, Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները, դա էլ Ադրբեջանի և ՀՀ այսօրվա ղեկավարության միջև հավանաբար ինչ-որ մի պայմանավորված արդյունք է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած
Հիմնադրամից վստահեցնում են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից...
«Հրապարակ». Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում
Ըստ նախագծի՝ խոսքը 52 ֆիզիկական ու իրավաբանական անձի պատկանող 52 տրանսպորտային միջոցի մասին է...
Մեծ Բրիտանիային քննադատել են Ադրբեջանի վիճելի տարածքները վերականգնելու՝ ընկերություններին ուղղված ակնհայտ կոչի համար
Մեծ Բրիտանիային քննադատել են...
Վերջին 1 տարում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերները մնում են․ Ստեֆանո Տոմատ
Վերջերս տեղի ունեցած ապատեղեկատվության արշավները ԵՄ դիտորդական առաքելության դեմ ընդգծում են այն դժվարին միջավայրը, որում ԵՄ առաքելությունը…
Ադրբեջանը խաղաղության չի պատրաստվում, այլ՝ Հայաստանի հետ պատերազմի. Արտակ Բեգլարյանը՝ National Journal-ին
Արցախի կառավարությունը ներգրավված չէ որոշումների կայացման գործընթացում. Մեր կարծիքը ոչ ոք չի հարցնում...
Քանի՞ կյանք պիտի տան զինվորները, որ իշխանությանը կառչածները հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել. Կարապետյան
Բաքվի կողմից դիվերսիոն խմբի միջոցով կազմակերպված սադրանքն ուղղված է իրավիճակի ապակայունացմանը Հարավային Կովկասում և հստակ ցույց է տալիս…
Ամենաշատ