News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 9-ի ժամը 23.45-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ իր «Մերսեդես G500» մակնիշի մեքենան վաճառելու մասին «Լիստ.ամ» կայքում հայտարարություն է տեղադրել, ինչից հետո Հայկ ներկայացած անձը մեքենան գնելու համար զննելու պատրվակով փախցրել է այն՝ պատճառելով 58 000 դոլարի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ մեքենա փախցնելու դեպք էր գրանցվել ոստիկանության Կոտայքի բաժնում. դեկտեմբերի 9-ի ժամը 17.35-ին հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ի ժամը 1-ից դեկտեմբերի 8-ի ժամը 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Երևան-Սևան մայրուղու՝ Արծվի թևեր հատվածում կայանված իր «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի գումարտակի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված հանցագործությունները կատարել են Երևանի՝ 23-ամյա և Չարենցավանի՝ 36-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Հետագա ձեռնարկած միջոցառումներով Նոր Գեղիի վարչական տարածքում հայտնաբերվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել գողացված «Մերսեդես G 500» մակնիշի մեքենան, որի վրա տեղադրված էին գողացված «Ռենջ Ռովեր 4,4»-ի համարանիշերը:

Քրեական վարույթը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեակատարողական ծառայողները բացահայտել են ներնետման դեպք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
2023-ին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամի վնասը. Զինդատախազություն
Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են կարևոր հարցերի, քննարկել փոխգործակցության զարգացման...
Ես այստեղ չէի լինի եթե չլիներ քաղաքական կոմպոնենտ, եկեք ոչ մեկին հիմարի տեղ չդնենք. Լևոն Քոչարյան
Ուսանողներին կանչեք, թող գան ու տեսնեն՝ ինչպիսին չպետք է լինի քրեական գործը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 141 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝...
Սյունիքում 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ. կա դիզվառելիքի արտահոսք
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունքի մարզում: Ժամը...
Ամենաշատ