News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ կողմի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը ներկա են գտնվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը և ԵՄ բոլոր անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, հետագա ընդլայնմանն ու խորցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանում հարատև կայունության ու խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը։

Մասնավորապես, նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները՝ կարևորելով դրանց ԵՄ շարունակական աջակցությունն ու թիրախային ուղղություններով ԵՄ անդամ երկրների հետ սերտ փոխգործակցությունը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ քաղաքական ու անվտանգային երկխոսության մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։ ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին հայտնել է հայկական կողմի երախտիքը՝ առաքելության գործունեությանն աջակցության և առաքելության կազմում անմիջական մասնակցության համար։

ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարևորությունը և պատասխանել է անդամ երկրներին հետաքրքրող հարցերի։

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգին, ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ուղենշային ծրագրերի, դրանցում ԵՄ անդամ երկրների ներգրավածության հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնությունների ներառականության ապահովման հանգամանքին։ Ի թիվս այլնի, ընդգծվել է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխին ՀՀ միանալու ներուժն ու կարևորությունը՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը։

Շարունակելով տարածաշրջանային նշանակության թեմաները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ։

Որպես տարածաշրջանում խաղաղության օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչների՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանի, Արևելքն Արևմուտքին կապող ենթակառուցվածների կայուն ցանցի ընդլայնման համատեքստում։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին հետաքրքրող լայն շրջանակի հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստացվում է՝ մեր անվտանգության միակ երաշխավորը Բաքուն է. Խաղի այս կանոնը որդեգրել է նաեւ ՀՀ իշխանությունը. Ռուստամյան
Բանակցություն, ըստ էության, գոյություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև. բանակցությունը նշանակում է՝  ամեն կողմը գոնե պաշտպանում է  իր շահերը…
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին
Հանդիպումներին ներկայացվել են թուրքական արտադրության տարբեր տեսակի ինքնաթիռների մոդելներ...
Հուսանք՝ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել. Փաշինյան
Հունաստանի վարչապետի հետ քննարկել ենք  տարածաշրջանային, միջազգային...
«Արմենպրես». Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը հետևանքներ կունենա. Ստանո
Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի…
Մենք աներկբա դատապարտում ենք ուժի կիրառումը և սատարում բանակցությունների գործընթացին. Հունաստանի նախագահը՝ Փաշինյանին
Կայացել է վարչապետ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը...
Պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել խաղաղության գործընթացի արդյունավետ ընթացքին. Վինքելմայեր-Բեքեր
Անշուշտ, արդարացի են հնարավոր պատժամիջոցներ կիրառելու այն բոլոր փաստարկները, որոնք դուք բերում եք, բայց ես կարծում եմ, որ պատժամիջոցները...
Ամենաշատ