News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում իրավական առումով արտահերթ ընտրություններ կլինեն այն դեպքում, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դնի մանդատները, եւ բնականաբար, կառավարման ճգնաժամ կառաջանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:

«Այս պահի դրությամբ դեռեւս կառավարման ճգնաժամ չկա: Այսինքն եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք կշարունակենք մեր լիազորություններն իրականացնել: Իսկ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, ապա ՔՊ-ն երբեք ընտրություններից չի վախեցել: Մենք կրկին պատրաստ ենք ընտրական պայքարի մեջ մտնել եւ կրկին անգամ գյումրեցիներից վստահության քվե խնդրել»,-ասաց նա:

Նշենք, որ 2021-ի հոկտեմբերի 17-ին Գյումրի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի ավագանիում «Բալասանյան դաշինքն» ստացել է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնքը.՝ 4 մանդատ եւ ՀՀԿ-ն ու «Ապրելու երկիրը»՝ 2-ական մանդատ: Քանի որ ոչ մի ուժ չուներ մեծամասնություն, ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» կնքել են համագործակցության հուշագիր եւ ստանձնել քաղաքի կառավարումը:

Այս տարվա դեկտեմբերի 6-ին, հայտարարել է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին՝ նշելով, որ խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինքը» ստվերային կառավարում է իրականացնում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ