News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Աբու Դաբի քաղաքը մեծ ժողովրդականություն է վայելում աշխարհի տարբեր երկրների միլիարդատերերի շրջանում, հաղորդում է Bloomberg-ը։

Տասնյակ ամենահարուստ մարդիկ Աբու Դաբի են փոխանցել իրենց ակտիվները՝ ստեղծելով հատուկ նշանակության ընկերություններ (SPV), գրում է գործակալությունը։ M/HQ խորհրդատվական ընկերության տվյալներով՝ ներկայումս ազատ գոտում և Abu Dhabi Global Market (ADGM) ֆինանսական կենտրոնում գործում են ավելի քան 5 հազար նման ընկերություններ։ 2016 թվականին դրանք ընդամենը 46 էին: «ADGM-ը հիանալի վայր է SPV ստեղծելու համար», - գործակալությանն ասել է կորպորատիվ խորհրդատու Բհասկար Դասգուպտան, ով նախկինում աշխատել է Աբու Դաբիի ազատ գոտում: «Մենք տեսնում ենք, որ ավելի ու ավելի շատ հարուստ մարդիկ են այստեղ տեղափոխվում Բրիտանական Վիրջինյան կղզիներից, Կայմանյան կղզիներից, Մավրիկիոսից և նաև Սինգապուրից», - ավելացրեց նա:

Bloomberg-ը նշում է, որ ADGM ազատ գոտին, որը բացվել է 2015 թվականին, գրավիչ է դարձել հատկապես վերջին տարիներին, քանի որ ԱՄԷ իշխանությունները պատժամիջոցներ չեն կիրառել Ռուսաստանի և հարակից ընկերությունների դեմ, մինչդեռ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան միայն խստացրել են սահմանափակումները։ Բացի այդ, ADGM-ն գրավում է միլիարդատերերին՝ երաշխիքներով, որ նրանց ակտիվները պաշտպանված կլինեն օտարերկրյա իրավասություններից, ինչպես նաև ԱՄԷ-ի կրկնակի հարկման համաձայնագրերի ընդարձակ ցանցն այլ երկրների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ