News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել  է, որ 48-ամյա տղամարդը, ով նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի իրացման համար, կրկին իրացման նպատակով՝ 2021 թվականի սկզբներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝  975,77 գրամը գերազանցող քանակով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  թմրանյութի մի մասը ինչպես անձամբ, այնպես էլ 26-ամյա որդու օժանդակությամբ, վերջինիս միջոցով պարբերաբար փոխանցել ու   իրացրել է Երևանի մեկ այլ բնակչի ու իր սանիկին։

Դրանից հետո, ձեռք բերված «Մեթամֆետամին»-ի մյուս մասը՝ ընդհանուր 11,96 գրամ քաշով, տղամարդը հետագա իրացման նպատակով առանձնացրել է 11 փաթեթներում ու պահել է իր տանը, մնացած 960,60 գրամը՝  թաքցրել Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղում։

Իրականացված օպերատիվ հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում՝   48-ամյա տղամարդու տան, նրա սանիկի ու Երևանի մյուս  բնակչի անձնական խուզարկությամբ, վերջիններիս մոտ գտնվող ու տանը ապօրինի պահվող 11,96 գրամ «Մեթամֆետամինն» առգրավվել է, իսկ նկուղում թաքցված նշված թմրամիջոցի մյուս մասը տղամարդն ինքնակամ հանձնել է վարույթն իրականացնող մարմնին։ 

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա  Երևանի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրա որդուն, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելու նպատակով այն փոխադրելու, առաքելու համար՝  46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

48-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ նրա որդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նշված երկու մեղադրյալների վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝  այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրի մասով նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեակատարողական ծառայողները բացահայտել են ներնետման դեպք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
2023-ին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամի վնասը. Զինդատախազություն
Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են կարևոր հարցերի, քննարկել փոխգործակցության զարգացման...
Ես այստեղ չէի լինի եթե չլիներ քաղաքական կոմպոնենտ, եկեք ոչ մեկին հիմարի տեղ չդնենք. Լևոն Քոչարյան
Ուսանողներին կանչեք, թող գան ու տեսնեն՝ ինչպիսին չպետք է լինի քրեական գործը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 141 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝...
Սյունիքում 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ. կա դիզվառելիքի արտահոսք
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունքի մարզում: Ժամը...
Ամենաշատ