News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընթանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Մեղադրող դատախազը հանդես է գալիս Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությամբ։

Նշենք, որ Խաչատրյանը դատարան է ներկայացել շտապօգնության ուղեկցությամբ։

Ըստ մեղադրողի՝ քրեական գործը դատարան է ուղարկվել դեռեւս 2020-ի օգոստոսին, այս տարվա ընթացքում նշանակվել է 14 դատական նիստ, որոնք չեն կայացել․

«Նիստերից 12-ը հետաձգվել են Խաչատրյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ, եւ մեկ նիստը՝ պաշպան Երեմ Սարգսյանի՝ չներկայանալու պատճառով, մեկ նիստը՝ ամբաստանյալների՝ պատրաստվ չլինելու պատճառով։  Այս ողջ ժամանակահատվածում Գագիկ Խաչատրյանը ստացիոնար եղանակով բժշկական օգնություն չի ստացել։ Սույն գործի դատաքննության ընթացքում արդեն կանխատեսելի դարձած մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի նմանօրինակ դատավարական վարքագծի դրսեւորումը միտված է բացառապես դատական նիստերին չներկայանալուն եւ դատական նիստերն անվերջ ձգձելուն»։

Դատախազը պահանջեց, որ Խաչատրյանի՝ դատական նիստերին չներկայանալը գնահատել անհարգելի։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեակատարողական ծառայողները բացահայտել են ներնետման դեպք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
2023-ին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամի վնասը. Զինդատախազություն
Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են կարևոր հարցերի, քննարկել փոխգործակցության զարգացման...
Ես այստեղ չէի լինի եթե չլիներ քաղաքական կոմպոնենտ, եկեք ոչ մեկին հիմարի տեղ չդնենք. Լևոն Քոչարյան
Ուսանողներին կանչեք, թող գան ու տեսնեն՝ ինչպիսին չպետք է լինի քրեական գործը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 141 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝...
Սյունիքում 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ. կա դիզվառելիքի արտահոսք
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունքի մարզում: Ժամը...
Ամենաշատ