News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը


Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Գյումրիում կա ճգնաժամ թե համայնքապետարանում, թե ամբողջ քաղաքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդեւան Հակոբյանը:

«Իրավիճակը լարված է եւ ցանկացած քայլ, գործողություն, կարող է բերել էլ ավելի բարդացման»,-ասաց նա:

Անդրադառնալով ՔՊ-ի քայլին, Հակոբյանն ասաց. «Ես չեմ ուզում հիմա ասել՝ որն է ճիշտ եղել, որը սխալ, , բայց մի բան եմ ուզում արձանագրել, որ  ի սկզբանե սխալ է եղել, որը այսօր ընդունելը, րանից հետ կանգնելը եւս դրական բան ունի իր մեջ:

Ես ինչքան հասկացել եմ, երկրի վարչապետը հստակ տեղյակ է Գյումրու կառավարման խնդիրներից, դրա պատճառով էլ բանը տարել է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցությունը խզելուն: Իմ կարծիքով, կգտնվեն լուծումներ: Ես այս դեպքում հանդես չեմ գալիս որպես խմբակցության ղեկավար, այլ որպես գյումրեցի, կառավարման լուրջ  փորձ ունեցող մարդ, եւ ինքս դրա լուծումները տեսնում եմ: Պետք է նախեւառաջ ճգնաժամից դուրս գալու լուծումներ գտնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՔՊ-ն հնարավոր է կրկնի Ալավերդու փորձը եւ անվստահության գործընթաց սկսի գործող համայնքապետի դեմ, ու քանի որ դրա համար չունի բավարար թվով մանդատներ, փորձի համագործակցել մյուս ուժերի, այդ թվում «Զարթոնքի» հետ, Վարդեւան Հակոբյանն ասաց. «Ես չեմ ասում՝ Գյումրիում միանամ ՔՊ-ին, ոչ, բայց ես չեմ բացառում համագործակցությունը: Երբ նախկին լրագրողն ասաց՝ ուրեմն դուք կլինեք քաղաքապետը, ես ասացի՝ դուք եք ասում: Կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի: Այս պահին չկա օրակարգ»:

Ինչ վերաբերում է  ՔՊ-ի պնդմանը, որ Գյումրիում ստվերային կառավարում է իրականացվում, նա ասաց. «Ինչի չգիտեի՞ն, որ այդպես է, կամ եթե եղել է այդպիսի կառավարում, ինչու այն չի կանգնեցվել: Երբ այս ամենը հասել է երկրի առաջին դեմքին, միանգամից խզվել է համագործակցությունը եւ այդպիսի լուծում է տրվել»:

Նշենք, որ 2021-ի հոկտեմբերի 17-ին Գյումրի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի 33 հոգանոց ավագանիում «Բալասանյան դաշինքն» ստացել է 14 մանդատ, ՔՊ-ն՝ 11 մանդատ, «Զարթոնքը.՝ 4 մանդատ եւ ՀՀԿ-ն ու «Ապրելու երկիրը»՝ 2-ական մանդատ: Քանի որ ոչ մի ուժ չուներ մեծամասնություն, ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» կնքել են համագործակցության հուշագիր եւ ստանձնել քաղաքի կառավարումը:

Այս տարվա դեկտեմբերի 6-ին, հայտարարել է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին՝ նշելով, որ խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինքը» ստվերային կառավարում է իրականացնում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ