News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Երևանում թափառող կենդանիների խնդիրը  շարունակում է մնալ չլուծված։ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

Նա նշեց, որ մայրաքաղաքում անտուն շների խնդիրը լուծելու համար 2019 թվականին հիմնադրվել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը, սակայն առկա  խնդիրները, ցավոք, չեն նվազում, ավելին, Երևանի տարբեր համայքներում շատացել են  թափառող կենդանիները։

«Միայն կենդանիներին բռնել ու ստերջացնել, այնուհետև բաց թողելը որևէ դեպքում թափառող կենդանիների խնդիրները չեն լուծում։ Մենք մի շարք ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, մասնավորապես, շների կծելու դեպքերի մասին, բացի այդ եղել են ահազանգեր, որ կենտրոնը հավաքում է շներին և բաց թողնում մայրաքաղաքի արվարձաններում»,- ասաց Գրիգորի Երիցյանը։

Նա միաժամանակ նշեց, որ թափառող կենդանիների խնդիրը մայրաքաղաքում ունի նաև օբյեկտիվ պատճառներ։ Մասնավորապես, ըստ  նրա, հանրապետության որոշ համայնքներից շներին բերում և բաց են թողնում Երևանում։ «Շատ համայնքապետեր շների նման հնարամիտ չեն և չեն հասկանում, որ շներից շատերը նորից վերադառնում են նույն համայնքներ։ Այստեղ հիմնականում կան կառավարչական խնդիրներ և ողբերգական դեպքերի հիմնական պատասխանատուն համայնքների ղեկավարներն են»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ համայնքապետերը՝ Երևանում և այլ մարզերում, պետք է հասկանան, որ իրենք պատասխանատու են  ոչ միայն իրենց կցված մեքենաներով զբոսնելու, այլ նաև՝ բնակչության անվտանգության ապահովելու համար։

Գրիգոր Երիցյանը նաև նշեց, որ կա Երևանի ավագանու որոշում, ըստ որի՝ ընտանի կենդանիները պետք է հաշվառվեն։ Տարբեր տվյալների համաձայն, ըստ ավագանու անդամի, Երևանում կա 30-50 հազար ընտանի կենդանի, որոնց մի մասը հետագայում հայտնվում է դրսում և համալրում թափառող կենդանիների շարքը։ «Իհարկե այս մասով վիճակագրություն չկա, թեև կենտրոնը պետք է այդ թվերն ունենար»,- ասաց նա։

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը նշեց, որ երբ խոսում են թափառող կենդանիների խնդրի կարգավորումից, պետք է հաշվի առնեն, որ խնդիրը չի լուծվում 1-2 տարում, քանի որ դրա համար կան բազմաթիվ պատճառներ։  Օրինակ, ըստ նրա, Երևանում խնդիրը կարգավորելու գործում կարևոր նշանակություն ունեն մայրաքաղաքից դուրս համայնքներում կենդանիների ստերջացման ծրագրերը։

Հարություն Առաքելյանի խոսքով՝ մայրաքաղաքում շարունակվում է թափառող կենդանիների ստերջացման ծրագիրը, վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման աշխատանքները, ինչպես նաև սկսվել է թափառող կենդանիների համար նախատեսվող կացարանների կառուցումը։ «Դա նշանակում է, որ ստերջացվող և տարբեր համայնքներ բաց թողնվող կենդանիների հիմնական մասը կապրեն այդ կացարաններում»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Պակիստանում հսկայական կոկորդիլոսը ահաբեկել է քաղաքաբնակներին. Pakistan Observer
Ցանկացած պահի նման կենդանին կարող է նավակը քարշ տալ ջրի տակ...
ԱՄՆ-ում տերերը չորս տարի անց տանից 900 կմ հեռավորության վրա գտել են իրենց կորած շանը
Սակայն Փաթչը փախել է ընկերների մոտից...
Ընտանի կենդանիներն առաջիկայում պարտադիր կհաշվառվեն և կնույնականացվեն իրենց տերերի հետ միկրոչիպերով կամ դաջվածքներով
Ըստ ընթացակարգի՝ քաղաքացիները կարող են մոտենալ իրենց վարչական շրջանների ղեկավար աշխատակազմի գրասենյակ և կենդանուն գրանցել հենց իրենց…
Ամենաշատ