News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Վրաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Բաքվում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սախիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, հայտնում է АПА-ն։

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում խորհրդարանների միջև երկկողմ համագործակցության հետ մեկտեղ նշվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության հաջող եռակողմ ձևաչափը։ Սահիբա Գաֆարովան ընդգծել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. «Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, և մենք հավատում ենք, որ շուտով խաղաղության պայմանագիր կստորագրվի»։

Վրաստանի խորհրդարանի նախագահը պատմական է անվանել 2024 թվականի փետրվարին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները և նշել, որ այդ ընտրությունները մեծ նշանակություն ունեն Վրաստանի համար։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրովն ու Բայրամովը հաստատել են Հայաստանի հետ եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը
Հաստատվել է 2020-2022 թվականների համար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ...
Էրդողանը հաստատել է. Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ՝ հայացքը գցելով Ադրբեջանին
Էրդողանը հավելել է, որ իր երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը թյուրքական աշխարհի հզորացման համար...
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Հաքան Ֆիդան
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը: Այսպիսի դատողություն է հայտնել...
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ապավինեն Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրին. Տոյվո Կլաար
Պետությունների ղեկավարները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ստորագրեն համաձայնագիրը...
Մենք հույս ունենք, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան. Վրաստանի փոխարտգործնախարար
Նրա խոսքով, Թբիլիսիի համար կարեւոր է տարածաշրջանում խաղաղությունը...
Խոսքերի հետ ձեռնածություն. Ադրբեջանում խոսում են խաղաղության մասին և նախատում ԵՄ-ին
Հաջիևի խոսքով, Ադրբեջանը ցանկանում է, որ հարավկովկասյան տարածաշրջանը դառնա...
Ամենաշատ