News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, գրում է O Globo-ն։

Զելենսկին հանդիպում է առաջարկել դա Սիլվային, երբ կանգ է առել Բրազիլիայում՝ Արգենտինայի նախագահի երդմնակալության արարողության գնալիս, սակայն նա հրաժարվել է։ Աղբյուրը հայտնում է, որ հարցումն արվել է «վերջին պահին»՝ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, երբ Լուլա դա Սիլվան և Բրազիլիայի ԱԳՆ ներկայացուցիչները գտնվում էին Ռիո դե Ժանեյրոյում Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (Մերկոսուր) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։

Զելենսկիի առաջարկած ժամկետներն ու հանգամանքները «տարօրինակ են համարվել»։ Դեկտեմբերի 9-ի երեկոյան Ուկրաինայի ղեկավարը կանգ է առել Բրազիլիայի ավիաբազայում իր ինքնաթիռը լիցքավորելու համար։ Ինքնաթիռի վայրէջքից երկու ժամ անց նա թռավ Արգենտինա։

«Շատ հազվադեպ են նման հանդիպումներ տեղի ունենում ավիաբազայում՝ առանց նախապատրաստման և նախնական ծանուցման», - հրապարակման հետ կիսվել է բրազիլացի դիվանագետներից մեկը։

Մայիսին Ուկրաինայի և Բրազիլիայի ղեկավարները մասնակցեցին Հիրոսիմայում Յոթնյակի խմբի գագաթնաժողովին, սակայն չկարողացան երկկողմ հանդիպում անցկացնել, որի ժամանակ Լուլա դա Սիլվան ասել էր, որ Զելենսկին «չի ներկայացել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունը մարտին Ուկրաինային 4,5 միլիարդ եվրո կտրամադրի
Նրա խոսքով, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Դենիս Շմիգալի հետ հանդիպման ժամանակ...
Պենտագոնն սկսել է ավելի քան 50 քրեական հետաքննություն Ուկրաինային օգնության տրամադրման հետ կապված. Bloomberg
Հետաքննություններն ուսումնասիրում են գնումների, արտադրանքի նենգափոխման, հափշտակումների կամ կոռուպցիայի դեպքերը...
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը ոչ թե «եթե»-ի հարց է, այլ «երբ»-ի. Սթոլտենբերգ
Ուկրաինան ավելի քան մոտ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը...
Շվեյցարիան մինչեւ ամառ կկազմակերպի բարձր մակարդակի կոնֆերանս Ուկրաինայի վերաբերյալ
Շվեյցարիան նախատեսում է կոնֆերանս հրավիրել...
ԵՄ-ն 1․5 միլիարդ դոլար է հավաքում երրորդ երկրներից Ուկրաինայի համար զենք գնելու համար․ FT
Այս ծրագիրը առաջ է տանում Չեխիան․․․
Կրասնոդարի Տրուդովայա Արմենիա գյուղի տարածքում թռչող անհայտ սարք է ընկել և բռնկվել
Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ դա ռուսական ինքնաթիռ է․․․
Ամենաշատ