News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

]Հայաստանում արտադրված գյուղմթերքի ծավալը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ընթացիկ գներով կազմել է ավելի քան 619,6 մլրդ դրամ (ավելի քան 1,5 մլրդ դոլար), 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1,7%։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 88,7 մլրդ դրամ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1,4%։

Երկրորդ եռամսյակում Հայաստանում արտադրված գյուղմթերքի ծավալը կազմել է 189,8 մլրդ դրամ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 2,2%։

Երրորդ եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 341,1 մլրդ դրամ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1,5%։

Արամ Դանիելյան



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ