News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և պետք է հարգվեն: Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ռազմագերիների փոխանակման, երկկողմ հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման միջոցառումների ամրապնդման վերաբերյալ։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հարավային Կովկասում կենսունակ և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին»,- գրել է արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսն X-ի իր միկրոբլոգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ