News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով մեղադրող դատախազն իր միջնորդության հիմքերի մեջ գրում է՝ «հանրային սպասելիքները պետք է արդարացվեն», սա նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե օրենքով, այլ ինչ-որ անձանց սպասելիքներով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հրատապ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Նա ամեն ինչ անելու է՝ սպասելիքները արդարացնելու համար։ Իմ պատկերացմամբ՝ դժվար եւ սխալ պատկերացում ունի դատախազը հանրության մասին։ Որքան էլ տարբեր անձինք տարբեր մոտեցումներ ունենան հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ, բայց իմ համոզմամբ՝ ցանկացած հայ չի ուզում, որպեսզի հիվանդ մարդուն, որը անհրաժեշտություն ունի վիրահատության, այսինքն՝ ոչ մի առողջ հասարակություն չի ուզում վատ վերաբերմունք։ Առաջնահերթ է, որ ապօրինությունները դադարեցվեն, եւ օրինական ընթացակագերով հասնել արդարության հաստատման»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դատախազը չի ղեկավարվում օրենքներով․ «Նա այլ խնդիրներով է ղեկավարվում»։

Հարցին՝ ի՞նչ մտավախություն կա, որ դատախազը դեմ է Խաչատրյանի՝ արտեկրում վիրահատվելուն, պաշտպանն ասաց․

«Օբյեկտիվ որեւէ մտավախություն չի կարող լինել։ Նիստերի ժամանակ մի քանի անգամ թույլ են տվել, որ նա մեկնի, նա մեկնել ու վերադարձել է։ Այն պահից սկսած, երբ իրենք թույլ չեն տալիս, եւ աստիճանաբար բարդացումներ են տեղի ունենում, դրանք հանգեցնում են նրան, որ իրենց պատճառով նիստերը տեղի չեն ունենում։ Այսինքն՝ թույլ չտալ, որպեսզի անձը վիրահատվի, վիճակը վատանա, ասեն՝ մեղավորը դու ես»։

Նշենք, որ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցով այժմ հրատապ դատական նիստ է գումարվել։ Մեղադրող կողմը գտնում է, որ Խաչատրյանն անհիմն պատճառաբանությամբ չի ներկայանում դատարան։ Այդ հիմնավորումներին ի հակադրություն՝ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ պնդում է, որ ոչ միայն հիմք չկա իր պաշտպանյալին կալանավորելու, այլ նաեւ Խաչատրյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ վիրահատության նպատակով դատարանը պետք է թույլ տա նրան՝ մեկնել արտերկիր։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ