News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, հոկտեմբերի 24-28-ին, անցկացրել է «Հիշողության կերպարանքները. ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարը` նվիրված հայ գրատպության 500- ամյակին:

Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, եվրոպական մի շարք երկրների առաջատար արխիվային, գրադարանային եւ թանգարանային հաստատությունների հեղինակավոր մասնագետներ (վերականգնողներ, ֆոնդապահներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ):

Նախագծի ղեկավար` Արա Խզմալյան, արվեստաբանության թեկնածու, Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի վարիչ, ICOM-ի անդամ:

Սեմինարը կտա երիտասարդ մասնագետների կատարելագործման, փորձի եւ մասնագիտական գիտելիքների փոխանակման ու կատարելագործման հնարավորություն:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն մասնագիտական հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման եղանակները, պահպանման եւ վերականգման գործում մասնակից երկրների ձեռքբերումները: Տեսական բնույթից բացի` սեմինարն ունենալու է ընդգծված գործնական նպատակներ:

Սեմինարի շրջանակներում կանցկացվեն նաեւ վարպետության դասեր, առանձին թեմաներին նվիրված կլոր սեղաններ, մշակութային ծրագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ