News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել օգնել Ջավախքի հայ բնակչությանը եւ հանգանակություններով աջակցել Վրաստանի այդ հայաբնակ տարածաշրջանի զարգացմանը:

Հայտարարությունում նշվում է, որ Ջավախքի հայ երեխաները չունեն բավարար սնունդ եւ մաքուր ջուր, հայ մնալու ցանկություն ունեցող ջավախահայերը թշվառությունից ստիպված լքում են հայրենի հողը, իսկ հայկական տարածաշրջանին սպառնում է Նախիջեւանի ճակատագիրը:

Խաչիկյանը կոչ է արել հանգանակություններով օգնել Ջավախքի տնտեսական զարգացմանը, քաղաքական ինքնավարությանն ու ազգային ինքնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ