News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք դեմ են նոր օրենքին, ըստ որի, մինչև հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։

Նրանք պահանջում են, որ նախ վերանայեն մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը՝ գոնե 6 ամիս ժամկետով։

«Դեմ ենք 30-ին» վանկարկումներով նրանք  վրացական համարանիշները ձեռքներին՝ շրջում են Հանրապետության հրապարակում. «Այստեղ հավաքվել ենք վրացական համարանիշներով մեքենաների վարորդներով, որոնք դրանք շահագործում են։ Ամեն մեկը դա գնել է իր համար։ Կառավարությունից որոշում է ընդունվել, որ մեքենաները սուբսիդավորման ծրագրով պետք է մաքսազերծվեն, որն իր մեջ պարունակում է 30 տոկոս։ Դա լուծում չի հարցին, ստացվում է, որ մեզ հարկադրված տանում են մաքսազերծման։ Այսօր ոչ ոքս դրա հնարավորությունը չունի։ 25 օր ժամանակ են տվել։ Խոսքը 2 մլն և ավելի դրամի մասին է։ Դիմացն էլ Նոր տարի է, ոչ մեկն էլ այդ գումարը չունի։ Այդ մեքենաների վարորդները ավելի էժան են գնել ու բերել մեքենաները և հիմա դրա գնից ավելի թանկ պահանջում են մաքսազերծում։ Մենք պահանջում ենք, որ այդ 30 տոկwսը և բնապահպանության հարկը վերանայվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Նշենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում ընդունվեց, որ վրացական համարանիշներով մեքենաները պետք է մաքսազերծվեն եւ դրա համար պետությունը որոշակի չափով սուբսիդավորում է: Մասնավորապես, մինչեւ 5 տարի տարիք ունեցող մեքենաների համար պետությունը սուբսիդավորում է մաքսատուրքի 30 տոկոսը, իսկ 5 տարի եւ ավելի տարիք ունեցող մեքենաների համար՝ 70 տոկոսը: Մեքենաների սեփականատերերը կվճարեն մաքսատուրքի 30 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի X3 մոդելները
Շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 393 ձիաուժ...
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
Ամենաշատ