News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցը եւ Արցախի հարցը բավականին իրար հետ կապված է եւ նաեւ կապված է մի մեծ գլոբալ հարցի հետ, այն է՝ Հարավային Կովկասում տիրապետություն հաստատելու Ռուսաստանի եւ Արեւմուտքի մեջ պայքարին: Այս մասին  Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Հայաստանում արտահերթ ընտրությունների հնարավորությունից: 

«Մենք չենք կարող միայն ներքաղաքակամ գործընթացներով մեկնաբանել, թե կլինեն արտահերթ ընտրություններ, թե՝ չէ:  Այսօր այդ հարցը չի որոշում Հայաստանի իշխանական խումբը, դա որոշում է Արեւմուտքը, որն այսօր բավականին ծանրակշիռ դեր ունի Հայաստանի կառավարման համակարգում եւ ներքաղաքական գործընթացներում: Եթե Արեւմուտքին պետք եղավ խորհրդարանում փոխել քաղաքական համայնապատկերը, ապա նա  կպարտադրի Հայաստանի իշխող քաղաքական խմբին անցկացնել խորհրդարանական ընտրություններ, ստանալու համար այն համայնապատկերը, որը որ Արեւմուտքը նրան կներկայացնի: Այսինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները երբ որ անցկացնում են, չեն անցկացնում հանուն ոչնչի, եթե Արեւմուտքը պահանջի արտահերթ ընտրություններ, կպահանջի այն դեպքում, որպեսզի ունենա իր համար էլ ավելի ցանկալի քաղաքական համայնապատկեր: Իհարկե, այդ ընթացքում հնարավոր է մի քանի այլ ուժեր էլ օգտվելով գործընթացից մի քանի տեղեր փախցնել, բայց հիմնականում կագադրություն կստանան, որ կոնկրետ ուժեր ներկայացվածություն ունենան: Հիմնականում կարծում եմ, որ կստացվի դա, եթե այդ ճանապարհով գնան»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ արտահերթ ընտրությունները պայմանավորված չեն լինելու հայ-ադրբեջանական հարաբերություններով, այլ Արեւմուտքի ցանկությամբ են լինելու:

Արմեն Բադալյանը սակայն նշում է, որ քաղաքական դաշտը չի պատրաստվում արտահերթ ընտրությունների. «Հայաստանում ընտրություններով չեն  իշխանությունները որոշվում, սակայն եթե լինեն ընտրություններ Արեւմուտքի ցանկացած ուժերը մեկ ամսում կարող ե պատրաստվել՝ ներգրավվելով համապատասխանբ ռեսուրսներ եւ լրատվամիջոցներ»:

Անդրադառնալով Ադրբեջանում արտահերթ ընտրություններին, Բադալյանը նշեց, որ Ալիեւը ցանկանում է Արցախում տարած հաղթանակը նյութականացնել:

«Երկրորդ՝ Արցախի հարցը քանի որ չի փակվել, նա լավ հասկանում է, որ ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում ընտրություններից հետո կրկին ակտիվ զբաղվելու են Արցախի հարցով: Նա չի ցանկանում որ 2025 թվականին  ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ակտիվ ազդեցություն ունենան այդ ընտրություններում, այդ մի առիթը ուղղակի ուզում է ոչնչացնել, դրա համար միանգամից արտահերթ ընտրությունների է գնում: Այդ երկու հարցն է ցանկանում արտահերթ ընտրություններով լուծել»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախի նախագահի հրամանագրին՝ հունվարի մեկից Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին, քաղաքագետը նշեց, որ անկախ այդ հրամանագրի, Ալիեւն էլ, բոլոր կողմերն էլ լավ գիտակցում են, որ Արցախի հարցը փակված չէ: 

«Եթե աշխարհաքաղաքական կենտրոններին պետք եղավ, Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին, կամ հասնեն  նրան, որ իրենց վերահսկողությունը հաստատեն Արցախի տարածքում, եւ ուզենան, ո այնտեղ նորից պետական կառույց լինի, որեւիցե խնդիր չկա, 5 րոպեում Արցախի Հանրապետությունը նորից կվերականգնեն: Այդ հրամանագրերը կամ փաստաթղթերը պատմության մեջ վայրկենապես չեզոքացող, ոչնչացող գործընթացներ են, եթե պետք է նորից վերականգնել, որեւիցե խնդիր չկա, թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ն Արցախում անմիջապես կվերականգնեն այդ հանրապետությունը»,- ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով ռուս խաղաղապահները մինչեւ 2025 թվականը դեռ կմնան Արցախում, քանի որ Հարավային Կովկասը վերահսկելու խնդիր ունի ռուսական կողմը. «Ռուսները ցանկանում են իրենց վերահսկողությունը պահպանել Միջին միջանցքում, որը Հարավային Կովկասն է եւ պայքար է  գնում՝ ով է վերահսկելու ամբողջությամբ՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան: Խաղաղապահները ռուսական կողմի վերահսկման դետալներից մեկն են, ինքը չի ուզում զրկվել դրանից, քանի որ եթե դրանից զրկվի, կմնա միայն Գյումրիի ռազմական բազայի եւ Հարավային Օսեթիայի բազայի հույսին, դրա համար նրանք անընդհատ փորձում են այնտեղ մնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ