News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

171 ավտոբուսի ձեռքբերման  նպատակով մրցույթը չի կայացել  անբարեխիղճ մասնակիցների պատճառով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

«Որովհետեւ մրցույթում հաղթողը՝ նվազագույն գին տվողը մրցույթի պահանջով նախատեսված բանկային երաշխիքը  չէր տրամադրել: Nերկայումս նոր մրցույթ ենք հայտարարում: Ենթադրում եմ՝ այս շաբաթ հայտարարված կլինի, հունվարին բացումը  կլինի»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Ենթադրում եմ՝ արդեն այլ ընթացակարգով, որտեղ նմանատիպ բոյկոտի մեթոդներ չեն լինի»:

Նա հետաքրքրվեց, թե մրցույթին քանի՞ մասնակից է եղել, ինչին վարչության պետի պաշտոնակատարը պատասխանեց, որ 4 մասնակից է եղել, որից մեկը անբարեխիղճ մասնակիցն է եղել, մյուս երեքը չինական ընկերություններ են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ