News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Արդյունաբերության ոլորտի ցուցանիշներն անհանգստացնող են։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հավաստիացրել է, որ այդ խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Նախարարը նշել է, որ Կենտրոնական բանկի զսպող քաղաքականությունը՝ գնաճի դեմ արդյունավետ պայքարի նպատակով, հանգեցրել է այն բանին, որ հայկական դրամի ռեվալվացիայի ֆոնին արտահանողների դրությունը վատացել է։ «Դա հանգեցրել է այն բանին, որ տնտեսության արագ աճի ֆոնին արդյունաբերական սեկտորը չի աճում, ցուցանիշները գրեթե զրոյական են»,- ավելացրել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ աճի բացակայության մյուս պատճառը տնտեսության արդիականացման գործընթացն է։ «Ընկերություններին ժամանակ է պետք, որպեսզի նրանք սկսեն զգալ իրենց ձեռնարկությունների վերազինման արդյունքները»,- ընդգծել է Քերոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկնարկել է հանրային ծառայողներին «Ավան Թաուերս» թաղամասում բնակարանի ձեռքբերման համար դիմումների ընդունումը
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան...
Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի շինարարությունը մոտենում է ավարտին. Սանոսյան
Միաժամանակ նա խոստովանեց, որ Երևանում նոր աղբավայրի կառուցման հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնք, նրա վստահեցմամբ, լուծվում են...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 15-ին, կազմել է…
ՀՀ նախագահն ու ՎԶԵԲ նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների ֆինանսավորման շուրջ
Հայաստանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի...
Մարզպետարանից եկել են, Օհանավանում կարկուտի պատճառած վնասի չափը տեսել, բայց փոխհատուցման մասին ոչինչ չեն ասել.Գյուղապետ
Ո՞ւմ դիմենք, բոլորն էլ արդեն գիտեն վնասի մասին: Ժովորդի համար սովորական է դարձել. էնքան ա եղել, որ նման դեպք ա եղել ու ոչ մի տեղից փոխհատուցում չեն տվել...
«Նատֆուդ» ՓԲԸ-ի և «Սևծովյան Առևտրի և զարգացման բանկ»-ի միջև կնքվել է նոր բաժնետիրական պայմանագիր (ֆոտո)
«BSTDB»-ի կողմից վարկի վերակառուցումից հետո այն կրճատվել է մինչև 5 միլիոն եվրո, իսկ մարման ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականը («Վերակազմակերպում»)...
Ամենաշատ