News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 20-ից Սանկտ Պետերբուրգում կգործի դիմակ կրելու ռեժիմ՝ ամանորյա զանգվածային, մարզական և մշակութային միջոցառումների ժամանակ։ Համապատասխան որոշումը ստորագրել է Սանկտ Պետերբուրգ քաղաքի գլխավոր պետական ​​սանիտարական բժիշկ Նատալյա Բաշկետովան։

Բացի այդ, դիմակ կրելու ռեժիմը գործում է քաղաքի բժշկական և սոցիալական հաստատություններում։ Միաժամանակ հիվանդանոցներում և սոցիալական հաստատություններում արգելվում այցելուների մուտքը, բացառությամբ այն անձանց, որոնք խնամում են ծանր  և անկողնային հիվանդներին։ Բժշկական կազմակերպությունները պետք է սահմանազատեն հիվանդների հոսքը՝ բացառելու  հիվանդանոցների ներսում վարակի փոխանցումը բացառելու համար։

Որոշումից բխում է, որ ուսումնական կազմակերպությունները պետք է դադարեցնեն ուսումնական գործընթացը առնվազն 7 օրով, եթե դասարանի կամ խմբի աշակերտների 20%-ը բացակայում է կորոնավիրուսի, գրիպի և ՍՇՀ-ի պատճառով, առնվազն 10 օրով, եթե կա 2 և ավելի արտահիվանդանոցային թոքաբորբի դեպք:  Հաստատության աշխատանքը 10 օրով  ամբողջովին կդադարեցվի, եթե գրանցվել է  10 և ավելի  արտահիվանդանոցային թոքաբորբի դեպք։

Քաղաքի գլխավոր պետական ​​սանիտարական բժիշկը խորհուրդ է տալիս բացարձակապես բոլոր կազմակերպություններին պահպանել ջերմաստիճանի պայմանները, պարբերաբար օդափոխել և ախտահանել օդը, օգտագործել հիգիենայի միջոցներ։

Ռոսպոտրեբնադզորի վարչության տվյալներով, վերջին չորս շաբաթվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում ՍՇՀ-ի և գրիպի դեպքերն աճել են 87,1%-ով, COVID-19-ով հիվանդացությունն աճել է 62,4%-ով, իսկ արտահիվանդանոցային  թոքաբորբի աճը կազմել է 35,3%:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ