News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Արդեն 104 տարի է, ինչ «Կոկա-Կոլա»-ն աշխարհի շատ երկրներում ասոցացվում է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ, և Հայաստանը բացառություն չէ։ Առաջին տարին չէ, որ տոների նախաշեմին մեր երկրում անցկացվում են ամանորյա ցուցահանդես-տոնավաճառներ, որտեղ կարելի է թե՛ հիանալի ժամանակ անցկացնել, և թե՛ գտնել շատ անհրաժեշտ ու օգտակար իրեր, իսկ «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավանը» շրջում է մայրաքաղաքում և մարզերում՝ մարդկանց ժպիտներ և դրական տրամադրություն պարգևելով:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների ասոցացումը «Կոկա-Կոլա»-ի հետ, որն այնքան բնական և ակնհայտ է թվում, պատահական չէ. ապրանքանիշը տասնամյակներ շարունակ աշխատել է այդ կապը ստեղծելու և ամրապնդելու համար, ավելին, հենց նրան ենք պարտական Սանտա Կլաուսի ներկայիս կերպարի համար, որը շատ հայտնի է ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին:

Ի՞նչ անակնկալներ և հետաքրքիր նախաձեռնություններ կարելի է սպասել  ընկերությունից այս տարի Հայաստանում տոնական օրերին։ Ինչո՞ւ է ընկերությունը փորձում տոներն էլ ավելի դրական ու բարի դարձնել: Իսկ ինչպե՞ս և ինչո՞ւ է այն օգնում երիտասարդներին հասնել կարիերայի հաջողությունների և պահպանել շրջակա միջավայրը: Այս ամենի մասին լրագրողներին պատմել են «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական կապերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը, ընկերության Մարքեթինգի տնօրեն  Եսայի Մելիք-Յոլչյանը, Արտաքին կապերի հարցերով առաջնորդ Անահիտ Թունյանը։

Ամանորյա քարավան․ տոնական տրամադրություն և բարեգործություն

«Աշխարհին շատ սանտաներ են պետք»։ Հենց այս կարգախոսով է «Կոկա-Կոլա»-ն Հայաստանում սկսում ամենամյա «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան» նախաձեռնությունը:  

«Այս կարգախոսի հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր մարդ կարող է լինել Սանտա և բարություն տարածել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եսայի Մելիք-Յոլչյանը։

Ինչպես լրագրողներին պատմեցին «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի ներկայացուցիչները, այս տարի «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան»-ը դեկտեմբերի 18-ից հունվարի 10-ը կշրջի Հայաստանի մայրաքաղաքում և  մարզերում՝ մարդկանց ժպիտներ և տոնական տրամադրություն պարգևելով:

Այս տարվա քարավանն արդեն եղել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, որտեղ երեխաները դիտել են ամանորյա ներկայացում, մասնակցել ինտերակտիվ խաղերին Սանտայի և Ձյունանուշի հետ և ստացել նվերներ։

Ինչպես լրագրողներին հայտնեց Էլինա Մարգարյանը, այս տարի ընկերության տոնական բարեգործական նախաձեռնությանը մասնակից կլինի թվով 2100 երեխա՝ «Օրրան» բարեգործական ՀԿ-ից, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» և «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) բարեգործական հիմնադրամներից, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) հիմնադրամից, «Հայկական Կարիտաս», «Նոր Սերունդ» և «ԱՅՈ» բարեգործական ՀԿ-ներից։

Big Christmas Market with Coca-Cola: 5 անմոռանալի օր

Դեկտեմբերի 20-ից 24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանում Big Christmas Market with Coca-Cola չորրորդ մեծ տոնավաճառը, որը կազմակերպվում է Big Projects-ի հետ համատեղ։

Եսայի Մելիք-Յոլչյանի խոսքով՝ այցելուները հնարավորություն կունենան հինգ իսկապես անմոռանալի օր անցկացնել ամանորյա հեքիաթի մթնոլորտում․ նրանց սպասում են ավելի քան 300 ընկերությունների ու կազմակերպությունների գունեղ տաղավարները, հագեցած ծրագրերը, վարպետության դասերը, խաղարկությունները՝ անակնկալ նվերներ շահելու հնարավորությամբ: Նախատեսվում է նաև ինտերակտիվ ընթերցումների շարք երեխաների համար:

«Այս միջոցառումը այցելուներին կպարգևի իսկապես անմոռանալի փորձառություն: Մեր տաղավարում դուք կտեսնեք շատ բաներ, որոնք դժվար թե գտնեք այլ տեղ»,- խոստացավ Մելիք-Յոլչյանը:

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ին, Big Christmas Market with Coca-Cola-ի շրջանակում տեղի կունենա նաև Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի համերգը։

Ինչպե՞ս են «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերն աջակցում երիտասարդներին

Այս ամենը, ինչպես «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության բազմաթիվ այլ նախաձեռնություններ, կազմակերպվում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում: Ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է արդեն 28 տարի և իր եկամտի 2%-ը հատկացնում է սոցիալական տարբեր ծրագրերի` ցանկանալով ոչ միայն հաջող բիզնես վարել և իր ներդրումն ունենալ երկրի տնտեսությունում, այլև ազդել հանրային կյանքի վրա և փոխել այն դեպի ավելի լավը։

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը ներառում է երեք հիմնական ուղղություն՝ շրջակա միջավայրի պահպանում, երիտասարդության զարգացում և համայնքների բարեկեցություն։ 

Ինչպես նշեց Անահիտ Թունյանը, ընկերությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված աղբի կայուն կառավարմանը և շրջանաձև տնտեսության ստեղծմանը։ Աղբի տեսակավորման մշակույթը ներդրվում է առաջին հերթին դպրոցներում։ Այսպես, ընկերությունն արդեն աղբի տեսակավորման ամաններ  է տեղադրել հանրապետության 150 դպրոցներում (վերջին 30-ը ծրագրին միացել են այս տարի): Դպրոցներում տեղադրվել են տեսակավորման ամաններ ու շարունակաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Ծրագրին մասնակցել են ավելի քան 1600 աշակերտներ, ծրագրի արդյունքում հավաքագրվել է մոտ 2000 կգ թափոն։ 

Աղբի տեսակավորման մշակույթը, իհարկե, զարգանում է ոչ միայն դպրոցներում. տարեցտարի ավելի ու ավելի շատ բիզնես կազմակերպություններ՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի գործընկերներ են միանում այս ծրագրին՝ աղբի տեսակավորման տարաներ տեղադրելով իրենց հաստատություններում: Այսպես, այս տարի ծրագրին միացել են «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը, «Կարաս գրուպ» ՍՊԸ-ն, «Արտ Լանչ» ընկերությունը, «Ֆուդիտորի» սննդի սրահը,  «Երևան Պարկ»-ը, «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրը և «Ջրաշխարհ»-ը։ Այս նախագծի շնորհիվ հավաքվել և տեսակավորվել է ավելի քան 5000 կգ աղբ։

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն նաև ակտիվ ներդրումներ է կատարում կրթության և գիտության ոլորտում. ինչպես նշեց Էլինա Մարգարյանը, «Երիտասարդության զարգացում» ծրագիրը 16-30 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր գիտելիքներ և զարգացնել բիզնես հմտություններ՝ առցանց դասընթացների միջոցով youthtraining.am կայքում, ինչը նրանց կօգնի ավելի մրցունակ դառնալ աշխատաշուկայում։ Այս տարի այս ծրագրին մասնակցել է 3000 երիտասարդ։

Բացի դրանից, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի  ջանքերով խաղային լաբորատորիաներ են բացվել Վանաձորում, Գյումրիում և Երևանում, որտեղ երիտասարդները կարող են ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտում, ինչպես նաև կյանքի և բիզնեսի հմտություններ, ինչպիսիք են պլանավորումը, նախագծերի կառավարումը և առաջխաղացումը: Այս լաբորատորիաներում վերապատրաստվել են արդեն 130 երիտասարդներ, և ապագայում այդ ցուցանիշն ակտիվորեն կաճի. նախատեսվում է նման լաբորատորիաներ բացել հանրապետության այլ քաղաքներում։

Ամփոփելով տարին՝ ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ նախաձեռնությունները լինելու են շարունակական՝ ներգրավելով էլ ավելի շատ շահառուների և գործընկերներ-կազմակերպությունների, ինչը կօգնի ավելի արդյունավետ տարածել ընկերության ԿՍՊ գաղափարներն ու տեսլականը և էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ հանրային կյանքի վրա:

ABI_6413.jpg (4.91 MB)

ABI_6427.jpg (4.49 MB)

ABI_6502.jpg (5.18 MB)

ABI_6509.jpg (4.90 MB)

ABI_6511.jpg (5.77 MB)

ABI_6538.jpg (5.08 MB)

ABI_6580.jpg (6.27 MB)

ABI_6589.jpg (4.75 MB)

ABI_6621.jpg (6.08 MB)

IMG_2053.JPG (5.38 MB)

IMG_2212.JPG (5.95 MB)

IMG_2216.JPG (6.21 MB)

IMG_2387.JPG (5.12 MB)

IMG_2507.JPG (6.83 MB)

IMG_2578.JPG (5.58 MB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ