News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռազմական մոնիթորինգի ամերիկա-կանադական համատեղ գործակալությունը այս տարի շարունակել է Սուրբծննդյան բազմամյա ավանդույթը՝ հետեւելով Սանտա Կլաուսի տեղաշարժին, տեղեկացրել է AFP-ն։

Ինտերակտիվ եռաչափ www.noradsanta.org վեբ-կայքը ցույց է տվել Սանտա Կլաուսին եւ նրա եղջերուներին նրանց երեւակայական երթուղում՝ աշխարհով մեկ նվերներ բաժանելիս։

Սանտա Կլաուսի տրեկերը, որը ներկայացրել է Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության հրամանատարությունը, ստեղծվել է 1955թ., երբ Կոլորադոյի թերթի գովազդային հայտարարության մեջ տպագրվել էր հեռախոսահամար, որով երեխաները կարող էին կապվել Սանտայի հետ, բայց սխալմամբ հայտնվել էին ռազմական կենտրոնի թեժ գծում։ Փոքրիկներին չհուսահատեցնելու համար հրամանատարության այն ժամանակվա օպերատիվ տնօրեն, գնդապետ Հարի  Շուփը աշխատակիցներին հրամայել էր ստուգել ռադարը, որպեսզի տեսնի, թե որտեղ կարող է գտնվել Սանտա Կլաուսը, եւ տեղեկացնի երեխաներին նրա տեղի մասին։

68 տարի անց Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության հրամանատարությունը շարունակել է ժամանակավոր քոլ-կենտրոնի ստեղծման ավանդույթը Կոլորադոյի իր կենտրոնատեղիում, որպեսզի պատասխանի երեխաների կենսաթրթիռ հարցերին։

Ավելի վաղ՝ կիրակի, տրեկերը կաճ ժամանակով անջատվել է՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երեխաներին անտեղյակության մեջ թողնելով, թե որտեղ է գտնվում Սանտա Կլաուսը։

Հրամանատարության տվյալներով՝ Սանտան սկսել է իր ուղեւորությունը Միջազգային տիեզերակայանում առաջին կայանումն անելուց հետո, որը գտնվում է Երկրի ուղեծրում։

Եղջերուներով սահնակներ նկատվել են նաեւ Իսրայելը, ինչպես նաեւ Գազայի հատվածի հարավային մասը, Աֆրիկան հատող տարածքներում եւ դեպի հարավ շարժվող Փալմեր կայանում, Անտարկտիդայի հետազոտական կենտրոնում։

Այնուհետեւ Սանտան ճանապարհ է վերցրել Հարավային Ամերիկայով դեպի Միացյալ Նահանգներ՝ մոտ 100 000 նվերներ «բեռնաթափելով» յուրաքանչյուր վայրկյանը մեկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ