News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեդիայի թուրքական մշակույթի եւ ուսումնասիրությունների միությունը «Տարվա բարեկամ» մրցանակը հանձնել է Թուրքիայում ծնված հայազգի գործարար Քադիմ Աքչային։

Թուրքական Haber3-ի փոխանցմամբ՝ հայազգի գործարարն արժանացել «Տարվա բարեկամ» մրցանակին՝ «Հաջողության հասնելու համար մտածել թուրքի պես» գրքի համար։   Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել փոքրիկ համերգի ուղեկցությամբ։

Հայազգի գործարարն իր գրքում անդրադառնում է ազգերի, կրոնների համերաշխությանը, որն է առթի է հանդիսացել նրան մրցանակ շնորհելու։

Քադիմ Աքչան ծնվել է Մերսինում 1951 թվականին, աղքատ հայի ընտանիքում։ 19 տարեկանում մեկնել է Շվեդիա, որտեղ հասարակ աշխատողից հասել է մինչեւ հոլդինգի սեփականատեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ