ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԱՊՀ-ի իր գործընկերների հետ այցելել է Պավլովսկի արգելոց-թանգարան։ Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ հյուրերին ցույց է տվել Սանկտ Պետերբուրգի պալատները։

Տեսանյութում երեւում է, որ շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը ակտիվ զրուցում են:

Նշենք, որ շրջայցից հետո սրահներից մեկում փոքրիկ համերգ է տրվել ԱՊՀ երկրների ղեկավարների համար՝ Հյուսիսային սիմֆոնիկ նվագախումբը և նրա մենակատարները՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը,  ջութակահար Պավել Միլյուկովը կատարել են  մի քանի դասական ստեղծագործություններ։

Համերգը վարել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։